Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. «Ես մենակ եմ, դուք` ևս»

Սեպտեմբերի 14-ին հայ ժողովրդին ու արտաքին աշխարհին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններով եւ արձանագրումներով հանդես:
Նա ասաց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:
«Այդ պահանջի էությունը հետեւյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը»:
Փաշինյանը շարունակել է. «Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ՝ դա անընդունելի էր:

Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում, եւ, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը եւ հայատյաց քարոզը»:

Հետաքրքիր է՝ այս պարագայում հույսն ինչի վրա էր դրել Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, թե Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է՝ «վերջինս տրամադրված է հարցի լուծմանը»։ Ասում էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում: Երկրորդ «աննախադեպ» արձանագրումն այն էր, որ «Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար»: Հետաքրքիր է՝ ինչու էր աննախադեպ, երբ այդ մասին ներքին լսարանից պարբերաբար զգուշացումներ էին հնչում, որ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների խզումը տարածաշրջանում առաջին պլան է բերելու Թուրքիային:
Փաշինյանը տարակուսեց, որ միջազգային հանրության ջանքերը «մինչեւ օրս բավարար չեն եղել թուրք-ադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այդ խմբավորումն իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը»: Թերեւս նկատի ուներ, թե ԱՄՆ-ին, թե Ռուսաստանին, թե Եվրոպային:
Արձանագրեց, որ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում հաջողություններ ենք ունեցել, հակառակորդը չի հաջողել բլից կրիգը, առաջխաղացման չի հասել, սակայն այժմ ունենք վարչապետի խոսքով ահռելի թվով զոհեր, ծանր վիճակ եւ տարածքային կորուստ, կամ ինչպես Փաշինյանն ասաց՝ մեր զորքերը նահանջել են որոշ ուղղություններով:
Եւ այդուհանդերձ վարչապետի համոզմամբ պետք է շարունակել կարգավորման գործող ձեւաչափը, առանձնակի շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի դաշնությանը՝ կոնֆիլտի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերած ջանքերի համար, Փաշինյանը, ըստ էությանը, փորձում է ցույց տալ, որ հայացքը Պուտինին է ուղղված եւ որոշակի վերանայումներ են եղել հարաբերություններում:

Սրանով հանդերձ արձանագրենք, որ Փաշինյանը ստեղծված իրավիճակը փորձեց դնել նախկինների ուսերին, ասելով, որ նրանցից է ժառանգություն ստացել, բայց մյուս կողմից ապրիլյան պատերազմին նախկինները այդ ժառանգություն թողածները կարողացան չորս օրվա ընթացքում թե դիվանագիտական ֆրոնտում, թե ռազմաճակատում ցուցաբերած ջանքերով կանխել ռազմական գործողությունները, հնարավորինս քիչ կորստով դուրս գալ մարտից, իսկ հիմա Փաշինյանն ու իր թիմակիցները վստահեցում էին, որ երկուսուկես տարի զինել են բանակը, Արայիկ Հարությունյանն էլ վստահեցնում էր, թե Արցախի երկինքը երբեք այսքան պաշտպանված չի եղել, այնինչ պատերազմի ծանր իրավիճակի մասին սեփական շուրթերով են խոստովանում:

Անի Սահակյան

դիտվել է 9571 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am