Արցախի խնդրի մասին ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը երեկ, ինչ՝ այսօր

Բանակցային սեղանին մնում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է: Այս մասին ահոկտեմբերի 14-ին ռուսաստանցի մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրող Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե` չնայած Մոսկվայում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, դրանք չեն պահպանվում, և արդյոք հնարավոր է հրադադար ընդհանրապես այս հակամարտության գոտում։ Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ, իհարկե, հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է։

«Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, հետզհետե Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այս սխեման լավ հայտնի է»,- պարզաբանեց ՌԴ ԱԳ նախարարը՝ շարունակելով, որ այս տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ զուգահեռ հողի վրա անվտանգության հարցերը լուծելով։ Հարցին, թե հուսալի կապ Հայաստանի հետ՝ նկատի ունի երկու շրջաննե՞ր՝ Լաչինի միջա՞նցք, այսինքն՝ 2-5 սխեմա՞, Լավրովն արձագանքեց, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ «Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»,- ասաց Լավրովը։

Փաստորեն, արձանագրենք, որ երկուսուկես տարի սեղանին դրված են եղել մադրիդյան սկզբունքները, ճիշտ այն փաստաթուղթը, որը բանակցել են երկու տասնամյակից ավելի: Սակայն վերջին երկուսուկես տարիներին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չէր հստակեցնում, թե ինչի շուրջ են բանակցում, պարբերաբար մանեւրում էր՝ ասելով՝ ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք.«Ես չեմ ուզում, և չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք, բանակցային սեղանի շուրջ նստենք, ձեռքներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»։ Փաշինյանը վստահեցնում էր, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է՝ «վերջինս տրամադրված է հարցի լուծմանը»։ Ասում էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պատկերացնում են խաղաղության օրակարգի շրջանակներում:

«Եվ ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը»,- նշել է վարչապետը:

Ավելին ասում էր, որ բանակցությունները շարունակվում են ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ սեփական, մինչդեռ Լավրովը պարզ, հասկանալի վերջակետ դրեց հարցին՝ հիշեցնելով սեղանին դրված փաստաթղթի մասին: Ինչ է ասում այսօր Նիկոլ Փաշինյան իր հայտնի ուղերձում, նա ասում է, որ իրենց կառավարությունը մերժել է նախկինից ստացած ժառանգությունը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» առաջարկը եւ առաջնորդվել սեփակայն տեսլականով, այն է՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց.« Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում, եւ, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր»:

Ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փոփոխել սեղանին դրված լուծման փաթեթը եւ քննարկել՝ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքով, բայց ինչպես եւ ինչու էր ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարում, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է՝ «վերջինս տրամադրված է հարցի լուծմանը», իսկ այսօր ասում, թե Ադրբեջանը մերժում էր կագավիճակի շուրջ որեւէ քննարկում: Կամ երբ այս ուղերձում ասվում է, որ պատրաստ էին այս պատերազմին, հապա ինչու էր երկուսուկես տարի հասարակությանը պետական մակարդակով խաղաղասիրության կոչեր արվում՝ քաջ հասկանալով, որ հակառակորդը «հայաթափության» ծրագրեր ունի, ինչու էր այս պայմաններոմ հայտարարվում, որ Ղարաբաղը խնդրի այնպիսի լուծում պետք է լինի, որը կբավարարի եւ Հայաստանի, եւ Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, ինչու են ազգի դավաճան որակում բոլոր այն մարդկանց, ովքեր եւս իրադարձությունների համադրությունից նման տպավորություն են ստացել:

Անի Սահակյան

դիտվել է 6860 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am