ԱՄՆ զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային 10 տարում կարող է հասնել 350 միլիարդ դոլարի
Ամերիկյան զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային մոտակա տասնամյակում կարող է հասնել 350 միլիարդ դոլարի, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Այդ մասին հայտնում է RIA Novwsti-ն: Այսօր Էր-Ռիյադում արարողության ժամանակ ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է համագործակցության մասին համատեղ հայտարարություն, 9 պայմանագիր և առաջարկ: ԱՄՆ զենքի վաճառքի և ռազմական ծառայությունների գումարը կկազմի 110 միլիարդ դոլար:
