«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծը ստեղծողի դեմ, որն այս օրերին մեր եւ միջազգային լրատվության համար արժեքավոր տեղեկատվություն է ապահովում։
Լրագրողին մեղադրում են այն բանում, որ նա Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել Հայաստանից։ Մարդիկ, ովքեր հայտնվում են Արցախում՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության, ավտոմատ կերպով համարվում են անցանկալի անձ եւ ներառվում Ադրբեջանի սեւ ցուցակում։
Նրանց սպառնում է քրեական պատասխանատվություն։ Պեգովին մեղադրել են ահաբեկչության, պետության դեմ պայքարի հանրային կոչեր անելու եւ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով խախտելու համար։
Ադրբեջանը պաշտոնական գրություն է ուղարկել Ռուսաստանի համապատասխան կառույցներին՝ իր քաղաքացու դեմ քրեական հետապնդում սկսելու մասին»։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը