Տուգանքներով անհնար է դարձել մեր աշխատանքը. Yerevan.Today-ի հայտարարությունը

Yerevan.Today-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հոկտեմբերի 10-ին իրենց լրատվական կայքի խմբագրություն են այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու նպատակով։

Yerevan.Today-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, Yerevan.Today լրատվական կայքի խմբագրություն էին այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու (տուգանելու) նպատակով։ Առիթը 7or.am կայքից արտատպած հոդվածն էր։ Նրանք ասել են, թե հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է դիտվում։ Ոստիկաններին չէին ասել, թե հոդվածի որ տողը կամ որ բառն է սպառնալիք եւ կամ էլ ինչ սպառնալիք է։ Սպառնալիք է եւ վերջ, առանց ավել բացատրության։ Տուգանելու համար նրանք իրենց հետ բերել էին հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումների նախագիծը, որը ներկայացված էր առաջին ընթերցմամբ ընդունելու համար։ Մենք նրանց տեղեկացրինք, որ դա ոչ թե օրենքն է, այլ՝ նախագիծը, այն էլ այն, որն ընդամենը առաջին ընթերցմամբ պետք է ընդունվեր։ Տեղում մտանք arlis.am, եւ պարզվեց որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ այն ստորագրվել է նախագահի կողմից հոկտեմբերի 10-ի կեսօրին, եւ այն դեռեւս առկա չէ նույնիսկ arlis-ում։

Ոստիկաններից մեկը դուրս եկավ սենյակից, հեռախոսով խորհրդակցեց ինչ-որ մարդու հետ, ենթադրում ենք՝ վերադասի, վերադարձավ ու ասաց, որ միեւնույն է՝ անկախ ամեն ինչից՝ պետք է տուգանեն, հրահանգն այդպիսին է։ Մեր հարցին՝ հոդվածը, որը հրապարակվել է կայքում, պետք է հեռացվի առանց արձանագրություն կազմելո՞ւ, արձանագրություն կազմվում է, եթե չի՞ հեռացվում, պատասխանեցին, որ եւ՛ պետք է հեռացվի, եւ՛ կազմվի արձանագրություն՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Հերթական հեռախոսային խորհրդակցությունից հետո ասացին, որ անկախ նրանից՝ օրենքը հրապարակված է, թե՝ ոչ, անկախ նրանից, որ իրենք որպես հիմք բերել են նախագիծը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար, անկախ նրանից, որ իրենք անգամ չգիտեն, թե հոդվածում առկա կոնկրետ որ միտքն է պետության անվտանգությանը սպառնալիք կամ խուճապային, հրահանգված է տուգանել։

Առաջարկեցինք ռազմական դրության այս պայմաններում ձեռնպահ մնալ նման քայլից, քանի որ ստիպված ենք լինելու դատական վեճի մեջ մտնել, որովհետեւ թե՛ տուգանքի անտրամաբանական լինելու, թե՝ տուգանքի մեծ չափով լինելու (700000դր) պատճառով անպայման բողոքարկելու ենք։ Բացատրեցինք, որ չենք ցանկանում պետության դեմ բողոք տանել այս պատերզմական օրերին։ Առաջարկեցինք բավարարվել հոդվածը հեռացնելով։ Ոստիկանները դարձյալ խորհրդակցեցին հեռախոսով եւ ասացին, որ հրաման է՝ կազմելու են արձանագրություն։ Արձանագրությունը կազմվեց ոչ թե տնօրենի, այլ խմբագրի վերաբերյալ, առանց որեւէ պատշաճ լսումների, աբսուրդային ձեւակերպմամբ՝ տեղադրված հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում։

Շեշտենք, որ ոստիկանները՝ միասին կամ առանձին-առանձին, բավականին հաճախ էին դուրս գալիս հեռախոսով խորհրդակցելու։

Չկա որեւէ չափանիշ, թե որ դեպքում է հոդվածը համարվում խուճապային, որ դեպքում՝ պետության անվտանգությանը սպառնալիք։ Բանն այն է, որ առաջին հրապարակումը տուգանվում է 700 հազար դրամովմ, երկրորդը՝ 1,4 միլիոն, երրորդի դեպքում արդեն նշանակված է քրեական պատասխանատվություն։ Եվ եթե չկա որեւէ սահմանված չափորոշիչ, ուրեմն ցանկացած նյութ կարող է «ինչ-որ մեկի» կողմից համարվել սպառնալիք։

Ռազմական դրություն հայտարարվելուց ի վեր, գրանցված եւ լսարան ունեցող գրեթե բոլոր լրատվամիջոցները մի կողմ են դրել քաղաքական հայացքները, մեկնաբանելու ցանկությունը, այլ աղբյուրներից Արցախից տեղեկություն տեղադրելու գայթակղությունը՝ մտածելով, որ կարող է եւ այդ հրապարակումներով ժողովրդի մոտ այլ տեսակ էմոցիաներ առաջանան, հրաժարվել ենք՝ հասկանալով, գիտակցելով, ինքներս, ինչպես միշտ։ Ավելին, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը քանիցս դիմել է լրատվամիջոցների ղեկավարներին՝ առաջարկելով չգրել տարբեր թեմաների մասին, եւ լրատվամիջոցներն ընդառաջել են կառավարության խնդրանքին։ Մենք չենք տեղադրել անգամ այն նյութերը եւ այն դեպքում, երբ օրինակ, իշխանահաճո լրատվամիջոցները կամ Արցախում աշխատող արտասահմանյան թղթակիցները տեղադրել են դրանք։ Եվ կարծում ենք, որ եթե նույն ՊՈԱԿ-ը որեւէ կայքում հանդիպում է, ըստ իրենց, պետության անվտանգությանը սպառնալիք հոդված, կարող էր նույնկերպ դիմել խմբագրին՝ այն չտեղադրելու կամ հեռացնելու համար։

Լրատվամիջոցների մեծ մասն ունեն տեսանյութերի տարբերակ, հրավիրում են զանազան հյուրերի, փորձագետների, որոնց խոսքն այս ընթացքում համարում են կարեւոր պետության համար։ Հիմա, արդեն, չգիտենք՝ մեր հյուրերի ադեկվատ խոսքերն արդյոք չե՞ն հանգեցնի տուգանքի, քանի որ որեւէ չափորոշիչ, թե որոնք կարող են համարվել սպառնալիք կամ խուճապ առաջացնող, չկա։ Միաժամանակ, օպերատիվությունը պահելու համար բազմաթիվ միջոցառումներ հրապարակվում են ուղիղ հեռարձակմամբ, իսկ հիմա ստիպված ենք ձեռնպահ մնալ նաեւ դրանից, քանի որ նույնպես չգիտենք, թե որ պահին ինչ միտք կհնչի եթերում։

Կարծում ենք, մեր գործընկերները եւս կկիսեն տեսակետը, որ լրատվամիջոցներին սահմանափակելու այս որոշումը նաեւ այլ ռիսկեր է պարունակում․ կա վտանգ, որ ի հայտ կգան (եւ արդեն ի հայտ են գալիս) կեղծ կայքեր եւ սոցցանցային օգտատերեր, որոնք չունեն գրանցման հասցե, գուցե բացված են թշնամու կողմից, բայց հայալեզու են եւ տալիս են չստուգված կամ, ավելի վատ, ուղղորդված սուտ ինֆորմացիաներ, որոնք իրապես կարող են լինել խուճապային եւ պետության անվտանգությանը սպառնալիք, եւ որոնք կդառնան ինֆորմացիայի ավելի «վստահելի» աղբյուր։ Հանրությունը, այսպես թե այնպես, ինֆորմացիոն սովի չի մատնվի, կգտնի ինչ կարդալ, կամ դիտել, միայն թե՝ որակյալ, հավաստի, առաջատար լրատվամիջոցների փոխարեն կկերակրվի ֆեյքնյուզով, ինչը հենց կբերի խուճապի ու այլ սպառնալիքների։

Հայաստանի ժուռնալիստների միությունը բավականին ակտիվ է դաշտում առկա խնդիրները բարձրաձայնելու, լուծումներ գտնելու հարցերում։ Այժմ եւս Yerevan.Today-ը դիմում է ժուռնալիստների միությանը, լրագրողական կազմակերպություններին, լրատվամիջոցների ղեկավարներին՝ համատեղ ուժերով քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի հնարավոր լինի, ի վերջո, հասնել անընդունելի այս սահմանափակումների վերացմանը։ Այս խնդիրները սպառնում են բոլորիս աշխատանքին եւ պետության տեղեկատվական անվտանգությանը։

Հայտարարությանը կից ներկայացնում ենք նաեւ արձանագրության եւ ներկայացված օրենքի նախագծի լուսանկարը»։

դիտվել է 717 անգամ
Լրահոս
Առաջարկում ենք ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ Պեսկովը հայհոյու՞մ է Նիկոլ Անհողին Սա իրոք դեբի՞լ է, թե՞` անինքնասեր Սպասում է ՀԱՊԿ-ի պատասխանին․ ինչու՞ հիստերիկացավ Նիկոլը․ Գագիկ Համբարյան (video) Ի՞նչ է անում Գրիգորյանը Շվեյցարիայում «Խնդիրը շատ պարզ է․ կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրա տապանաքար է դնելու»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ո՞ր մեկն է ավելի մեծ հանցագործություն, երկու քաղաքացու զրո՞ւյցը, թե՞ վարչապետի, ՀՔԾ, ԱԱԾ պետերի պայմանավորված հանցագործությունը․ Սևակ Հակոբյան Ռումինիան թույլ չի տա մասնակցել Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին Մենակ զգուշ կլինեք հանկարծ չինքնաջնջվեք. Վահրամ Մարտիրոսյան Զելենսկու գրասենյակի ղեկավարն արձագանքել է ՌԴ-ի հետ խաղաղության ծրագրի առաջարկին Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Մի անգամ անասնաֆերմայում GG ընկերությունը մշտապես սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ. Բեգլարյան 5 անձի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում․ անուններ «Միանգամայն անհեթեթ տեսլական է». Սպիտակ տունն Ուկրաինայի վերաբերյալ ռուսական վերջին առաջարկի մասին Ուղևորներից վերցրել են  անձնագրերը ու փակել փոքր սենյակում. նոր սկանդալ Քիշնևի օդանավակայանում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովն ավելի արդյունավետ կլիներ Ռուսաստանի հետ. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Կիևը հնարավորություն ունի դիտարկել Պուտինի առաջարկը. Պեսկով Ուկրաինայի հարցով բանակցություններին անհրաժեշտ է ՌԴ մասնակցությունը. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Գերասիմ Վարդանյանի գործով որոշումը դատարանը կհրապարակի ժամը 12։00-ին․ փաստաբան Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է. Արման Թաթոյան «Շեֆը տեղյակ է», թքած մասնագիտական արժանապատվության վրա. ՍԴ-ի ապտակը Կարեն Անդրեասյանին, Վահե Գրիգորյանի կանաչ լույսը, Վիգեն Քոչարյանի ամոթը.168.am Նիկոլը շոկային անկեղծությամբ և դիվային ժպիտով խոստովանեց Ռուսաստանն այսօր ունի Թուրքիայի կարիքը, սակայն բոլոր հիմնական զիջումները Նիկոլը արել է Արևմտյան հարթակներում. Արմեն Աշոտյան Ամեն ինչ իր տեղն է ընկնելու, սպասե՛ք․ գեներալ Արշակ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am