Թրամփը ստացավ Սաուդյան Արաբիայի բարձրագույն պարգևը
Սաուդյան Արաբիայի արքան այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարգևատրել է թագավորության բարձրագույն պետական մրցանակով` Աբդել Ազիզ իշխող դինաստիայի հիմնադրի անվան հուշամեդալով: Այս մասին հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը: Նշենք, որ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա էր ժամանել այսօր՝ որպեսզի երկրի առաջնորդի հետ բանակացություններ տանի և մասնակցի արաբական 6 միապետների հետ հանդիպմանը:
