Վրիժառու, թե՞...

Ինչքան էլ փորձենք լռել, հայկական երկու պետությունների համար, մեղմ ասած, վտանգավոր այս հանգրվանում զսպվածություն դրսևորել, չքննադատել իշխանություններին, սակայն բաներ կան, որ պիտի ասվեն` գոնե սխալներից դասեր քաղելու և ապագայում դրանց կրկնությունը թույլ չտալու համար, բայց պահեր կան, որ իրենք՝ ռազմաքաղաքական ներկայացուցիչներն են իրենց պահվածքով հրահրում խախտել այդ հրադադարը:

Պատերազմի առաջին իսկ պահից ընդդիմությունը՝ խորհրդարանական եւ հատկապես արտախորհրդարանական, այսպես ասած իջեցրեցին հարձակվողական դրոշները, հայտարարեցին իշխանության շուրջը համախմբվելու մասին՝ հանուն հայրենիքի եւ պետության, քանզի պատերազմի օրերին միասնականության, համազգային համախմբման հարցն է նախեւառաջ օրվա հրամայականը: Բայց արիուտես իշխանությունը ոչ հասկանում է այդ հրամայականը, ոչ էլ լսում է բազում հորդոր-կոչերը:
Այդպես էլ անարձագանք թողեցին արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կոչերը՝ դադարեցրեք հետախուզումը, գանք եւ մեր օգուտը բերենք այս գոյամարտում՝ Գեւորգ Կոստանյան, Միքայել Հարությունյան, Միհրան Պողոսյան եւ այլք:

Վերանայման չգնացին նաեւ հայրենիքում գտնվողների նկատմամբ հարուցված քրեական գործերում եւ դատական գործընթացներում: Իրենց պես փնթի, անլվա իրավական պրոցեսը շարունակվում է ճիշտ նույն հունով, ինչ պատերազմից առաջ էր, ասես ոչինչ չի եղել: Մինչ Արցախի հերոսները, լեգենդար հրամանատարներն այս օրերին հայրենի հողում են, Արցախ են մեկնել իրավիճակը քննարկելու, ամեն մեկն իր ներածին չափով այս իրադրությունում իր օգնությունը ցուցաբերելու, Հայաստանում նրանց գործերով դատական նիստեր են հրավիրվու, երեքշաբթի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի առնչությամբ մարտիմեկյան դատավարության հերթական նիստն էր: Բացի այդ լկտիությունն այն աստիճանի է հասել, որ ԱԱԾ է կանչվում հերոս հրամանատար Վիտալի Բալասանյանը:
Այս մարդիկ իրական թշնամուն թողած ներքին ֆրոնտում են պատերազմում, իրակա պատերազմում իրենց աշխատանքի փոխարեն, չգիտես ինչով զբաղվում, դրա արդյունքում էլ ունենք այս փնթի վիճակը, երբ զոհերի ցանկում տեղ են գտնում ողջերը ու այդ զինվորների ծնողներին, քույրերին ու եղբայրներին, հարազատներին հասցնում մահվան բերան:
Հույս կար, որ Արցախի ղեկավարությունը չի գնա Նիկոլ Փաշինյանի հետեւից, գոնե պատերազմի օրերին մի կողմ կդնի ներքին հակասությունները քաղաքական հակառակորդների հետ, բայց այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հօդս ցնդեցրեց այդ հույսերը: Նա պատերազմի չորրորդ օրը իր ճեպազրույցը սկսեց նիկոլավարի պահվածքով . պատերազմի ամենաթեժ պահին, միջազգային ԶԼՄ-ների ու թարգմանիչների ներկայությամբ նա անհասցե ու անհասկանալի մեղադրանք հնչեցրեց հայկական ԶԼՄ-ների հասցեին՝ խոստանալով, որ ինքը բացահայտումներ է անելու, պարզելու է պատվիրատուներին, եւ այդ ժամանակ «ազգը կիմանա իրակա դավաճաններին»։

Թե ինչ կապ ուներ ասուլիսը օրվա թեմայի հետ , այդպես էլ չհասկացվեց:
Մի կողմ թողենք, փաստը, թե արտաքին թշնամու հարձակման պահին երկրի ներսում դավաճանների փնտրտուքը որքանո՞վ է կոռետ, դա կքննարկենք պատերազմից հետո, սակայն Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կմնա իր տարօրինակ պահվածքով:

Անի Սահակյան

դիտվել է 6690 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am