Դեմագոգների վերջին սրիկայությունը.երբ հրամանատարդ Նիկոլ Փաշինյանն է

Արցախում կենաց ու մահու կռիվ է ընթանում, իսկ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը եւ առհասարակ իշխանական էլիտան զբաղված է ռազմահայրենասիրական պաթոսախեղդ ելույթներով սեփական «փիառ» ակցիայով: Ռազմական դրության որոշումը հաստատելու համար Ազգային ժողովի հատուկ նիստում ով չալարեց, բոցաշունչ ելույթ ունեցավ, ամբիոն ճոճեց ընդդեմ ոսոխի, ասես պատերազմը հենց այդ ամբիոնում էր, ոչ թե սահմանին, ուր թվում է՝ պետք է լինեին այդ մարդիկ: Եւ հատկապես ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, խորհրդարանում բռունցք թափահարելու եւ անհասկանալի տեքստ կարդալու փոխարեն վաղուց պիտի Արցախում լիներ, ինչպես ապրիլյան քառօրյայի ժամանակ Մանվել Գրիգորյանն էր, ով պատերազմը սկսվելուց ժամեր անց հազարավոր երկրապահներով Արցախում էր՝ բանակի թիկունքին: Ի Իսկ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը, ով եկել էր ասելու, որ պատրաստ է զոհվելու հանուն հայրենիքի, մի այնպիսի ելույթ ունեցավ, որից պարզ դարձավ՝ ամեն ինչ պատրաստ է զոհել, բացի իրենից ու իր իշխանությունից: ԱԺ հատուկ նիստի ժամանակ նա հայտարարեց, որ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել՝ այդպիսով թերեւս նախապատրաստելով ամենավատատեսական սցենարին, նա կոչ արեց, որ եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և մենք երբեք չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ՝ հանուն ճշմարտության, ապագայի, արդարության և հանուն օրինականության հաղթանակ. «Չկա հաղթանակ, որը նախ քո հոգում և մտքում չի ծնվում, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի ու գիտակցության մեջ։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի քայլել, ընթանալ, պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի, Արցախի, հանուն մեր ժողովրդի հաղթանակի, հանուն Մոնթեի հաղթանակի, հանուն Վազգեն Սարգսյանի հաղթանակի, հանուն Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, հանուն Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ տղերքի հաղթանակի»,- նշեց վարչապետը։

Փաստորեն, հրամանատարը, որից այս րոպեներին միայն հաղթելու կոչեր պետք է լսվեն, մարդի հենց սկզբից խոսում է պարտության մասին, ինչու, սա արդեն բազում հարցեր է առաջացնում: Արդյոք սա նշանակում է, որ այս պատերազմով նա ստանձնելու է Ալիեւի առջեւ իր տված խոստման կատարումը, հակառակ դեպքում որեւէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում այս դեմագոգությունը, սա առնվազն սրիկայություն է, երբ զինվորդ, ազգդ մաքառում են սահմանին, իսկ դու խորհրդարանի թիվ մեկ ամբիոնից կոտրում ես պայքարելու ջիղը, թե ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի: Այո, հաղթանակը բազում տերեր ունի, պարտությունն է անտեր, հայ ժողովուրդը ապացուցել է, որ տեր է նաեւ իր պարտությանը, բայց հենց սկզբից ջլատել պայքարի ոգին, խոսել պարտությունից ոչ այլ ինչ է, քան դավաճանություն:

Անի Սահակյան

դիտվել է 16123 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am