Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 18-ին կայացած առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առաջիկա անձնական շփումների հնարավորությունները: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում երկկողմանի պատրաստակամություն է հայտնվել զարգացնել ռուս-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-մարդասիրական եւ այլ բնագավառներում։
Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են հետագա գործակցությունը «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում:
«Պայմանավորվել են համատեղ աշխատել միջազգային եւ տարածաշրջանային ակտուալ հարցերի շուրջ, ներառյալ՝ ահաբեկչության դեմ պայքարը։ Մասնավորապես ընդգծված է «նորմանդական ձեւաչափի» շրջանակում հետագա համագործակցության կարեւորությունը՝ Մինսկի համաձայնագրերի հիման վրա ներուրկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից