ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գործակալ լինելու «Դոսյեի» հրապարկման մասին (video)
Եթե Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զբաղվեր արտաքին սպառնալիքների կանխարգելմամբ եւ բացահայտմամբ նույն ջանասիրությամբ, որով գաղտնալսում է քաղաքական դաշտի ներկայացուցիչներին եւ հատկապես` ընդդիմադիրներին, ապա այդպիսի խնդիր չէր լինի: Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը` մեկնաբանելով «Դոսյե» կենտրոնի հոդվածը, որում ասվում է, որ Ռուսաստանի խիստ գաղտնի «գործակալների» ցանցը հաստատվել է Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում:
