Երկու պառակտիչ մի կաթսայում, Հայաստանի սասանվող անկախությունը

Հայաստանը նշեց Անկախության հռչակման 29-րդ տարեդարձը։ Ինչպես ամեն տարի, այսօր էլ տեղի կունենան բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ, հնչեցին սրտակեղեք ու ծեքծեքուն ճառեր, անկախության անբեկանելիության մասին խրոխտ հայտարարություններ։
Դիֆերամբներ ձոնելու պատեհ պահ էր,ցավոք, նման զեղումներով չէ, որ մեր անկախությունն ավելի ամրանալու է: Եւ իրապես անկախ ու ինքնիշխան երկիր ունենալու, անկախության հզորացման, այն անխոցելի դարձնելու համար պետությունը պետք է հզոր ու ինքաբավ լինի եւ ամենակարեւորը՝ միասնական։ Այո, այսօրը ունեցածը վերարժեվորելու պահ է եւ անբեկանելի են նաեւ անկախության ձեռքբերումները՝ Արցախի ազատագրում, կայացած տնտեսություն եւ այլն, բայց մեր անկախության եւ եթե կուզեք անվտանգային խնդրի հիմքերի հիմքը մեր միասնականությունն է, որը վտանգված է: Ավելի քան երկու տարի տեսնում ենք երկիրն ու հասարակությունը ներքուստ պառակտող, ջլատող, կազմաքանդող պետականորեն վարվող քաղաքականություն, հանրությունը ջլատելու, թշնամանք սերմանելու պետական քարոզչություն, բաժանարար գծերն այսօր այնքան են խորացել, որ չի կարող բացասական հետևանքներ չունենալ, քանզի միմյանց նկատմամբ թշնամացել են անգամ հարազատ քույր եղբայրները:

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պետության երկու ղեկավարի ժամանակ է հասարակությունը այսպես երկփեղկվել: Առաջինը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ով այդ պառակտումը սերմանեց իր հայտնի ֆրազով՝ «Սերգո, ջան, լավ չես ապրելու, քանի կա Ղարաբաղի խնդիրը», իհարկե, նա չկարողացավ կյանքի կոչել իր բաղձալի երազանքը՝ կյանքն առանց Ղարաբաղի շարունակել, քանզի Հայաստանի պետականամետ ուժերը կանխեցին իր ազգադավ ծրագիրը, բայց որքան էլ ցավալի է, նրան հաջողվեց ղարաբաղցի-հայաստանցի պառակտմում սերմանել, իր ագրեսիան փոխանցվեց յուրաքանչյուր ընտանիք, որտեղ գուցե ինչ որ պահ մտածում էին, որ միգուցե իրենց լավ ապրելը ոչ թե պետության անհաջող կառավարումն է, այլ արցախցին, որ չի ցանկանում Ղարաբաղը հանձնել: Սա ամենաստոր քայլն էր, որ երբեւէ արվել է Հայաստանի ու Արցախի ժողովուրդների նկատմամբ, միգուցե լավ էլ հասկանալով, որ Արցախը մեր հիմքերի հիմքն է եւ մեր անվտանգային վահանը արտաքին թշնամու դեմ: Պետությունը Լեւոն Տեր-Պետրոսյանից նման երկրորդ հարվածը ստացավ 2008-ին՝ տաս տարվա լռությունից հետո մեծ քաղաքականություն վերադառնալու ժամանակ, այս անգամ էլ նա հայտարարեց, թե Հայաստանն իշխում են մոնղոլ-թաթարները, խոսքն, անշուշտ Ռոբերտ Քոչարյանին էր ուղղված, ում հաջողվեց տերպետրոսյանական ավերակներից տնտեսություն զարգացնել եւ տնտեսության մեջ վագրային թռիչք ապահովել:
Հասարակության մեջ բաժանարար գծերն ավելի խորացրեց իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը՝ 2018-ին տեղի ունեցած իբր թավշյա հեղափոխությունից հետո: Ի տարբերություն առաջին նախագահի, նա ոչ միայն արցախցի-հայաստանցի բաժանումը խորացրեց, այլեւ Հայաստանցիների մեջ ներքին պառակտում մցրեց:
Նիկոլ Փաշինյանը նախ հասարակությանը հեղափոխականների եւ հակահեղափոխականների սորտավորեց, ապա սեւ ու սպիտակի, սա դեռ բավական չէր, սպառնաց սեւերին փռել ասֆալտին, ծեփել պատերին, կառավարության ֆեյքաբուծարանը հրապարակավ տեսնում է բոլոր նրանց դատաստանը, ովքեր համարձակվում են իշխանությանն ասել աչքիդ վերեւում հոնք կա: Այս տրամադրությունները սողոսկել են մեր կյանք, անգամ հեռավոր գյուղերում մարդիկ հետեւում են իրենց վարչապետի լեքսիկոնին ու գործողություններին բառի բուն իմաստով:
Իսկ պառակտված հասարակությունը որևէ երկրին թույլ է դարձնում և՛ ներքին իմաստով, և, առավել ևս՝ արտաքին սպառնալիքների պարագայում։
Նիկոլ Փաշինյան, իսկապես, լուրջ խնդիրներ ունի անցյալն ընկալելու, տեսնելու եւ հասկանալու հետ կապված: Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ ներկայացրեց Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման իր ռազմավարությունը, եւ որքան էլ զարմանալի է այս մարդւ անցյալի որեւէ ձեռքբերում ոչ տեսնում է, ոչ գնահատում: Տպավորություն է, որ Հայաստանը միայն սով ու ցուրտ է տեսել, Հոկտեմբերի 27 ու Մարտի 1: Կարելի է կարծել, որ անկախության 29 տարիների ընթացքում մարդ չի ծնվել, չի արարել, ոչ մեկ չի ստեղծագործել, պատերազմ չենք հաղթել, հերոսներ չենք ունեցել, տնտեսություն չի զարգացել, ոչինչ տեղի չի ունեցել: Հիվանդի, բարդույթավորված մարդու ընկալում, համաձայն որի՝ 2018-ի հեղափոխությունից հետո է Հայաստանի վրա կյանք հայտնվել: «Հայոց պետականությունը 29-ը չէ 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե պետականությունը վեր դասվի ամեն ինչից, դրա կառուցման գործընթացը լինի շարունակական։ Եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից»,- ռազմավարության հրապարակումից ժամեր առաջ իր էջում կանխատեսել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Կարծում ենք խոսքերն ավելորդ են, ավանտյուրիստները եկան եւ հայտարարեցին, որ զրոյից են սկսում:

Անի Սահակյան

դիտվել է 1211 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am