Նարեկ Սամսոնյանը՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի եւ ճնշումների մասին

  
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Երեկ համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում․ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի պարը՝ տարօրինակ, կասկածելի միջավայրում։ Տեսանյութն իր պատին, ապա կայքում տեղադրել էր Antifake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։ Լուրեր ստացանք, որ մեծ ճնշումներ են գործադրվել Սամսոնյանի նկատմամբ՝ տեսանյութը հանելու պահանջով, անգամ գողական շրջանակներ են միջամտել։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ «Չեմ հանելու տեսանյութը՝ մինչեւ չպարզեմ՝ վարչապետին որդի՞ն ա, իրա հոգի՞ն ա»։ Սամսոնյանը գրել էր․ «Հայաստան. երկիր, որտեղ վարչապետի որդին նման անհասկանալի պայմաններում եւ հանգամանքներում ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում: Իսկ վերջում երեւում է արդեն հայտնի Ասյա Խաչատրյանը, դրանից առաջ էլ՝ սպիտակ խալաթով մարդիկ եւ վարչապետի որդի Աշոտը: Էսքանից հետո հայր Փաշինյանը լրիվ «հիմքերն ունի» քննարկելու այլ գործիչների անձնական կյանքը: Վայելեք կառավարական ընտանիքի բարքերը»: Արդյոք իր վրա ճնշումներ եղե՞լ են՝ տեսանյութը հեռացնելու պահանջով։ Սամսոնյանն ասաց․ «Չեմ ուզում մեկնաբանել, սակայն ցանկացած ճնշման փորձ, որեւէ պարագայում, ակնհայտ քաղաքական մոտիվներ կարող է ունենալ»։ Ապա ավելացրեց․ «Թող հանրությունը գնահատական տա մարդկանց անձնական կյանքի, ընտանիքների մասին հրապարակային ու առանց ամոթի խոսող վարչապետի ընտանիքի մասին»։ Նարեկ Սամսոնյանը հավելեց, որ չի հեռացնելու նյութը։ «Մենք կառավարությանը հարցում ենք ուղարկել, խնդրել ենք պարզաբանել, ի վերջո, վարչապետի ընտանիքին է վերաբերում՝ կարող ա՞ ինքը չի, իրա հոգին ա։ Մինչեւ այդ պատասխանը չունենամ, տեսանյութը հանելու մտադրություն չունեմ»,- ասաց Սամսոնյանը։

դիտվել է 1351 անգամ
Լրահոս
Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am