Որքան կձգվի Ծառուկյան-Փաշինյան «բազառը»

Հայաստանի քաղաքական դաշտում կրկին «պլենտուսից» ցածր կրքեր են բորբոքվել, կամ, ավելի անկեղծ լինենք, այդ կրքերը գրգռել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հասարակությունը պառակտելու, սեւ ու սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի բաժանելու մեծ վարպետ է։ Կրթական բարեփոխումներից իր ամենաձախողված նախարար Արայիկ Հարությունյանը, թեման շեղելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմը, երկար անվանումով դաշտ բացեց առաջնորդի անկառավարելի կրքերի առջեւ։

Հիշեցնենք, որ նախարարը կոտայքցիներին ուղղված իր խոսքում, ըստ էության, ակնարկում էր Գագիկ Ծառուկյանի բռնաբարության գործը, որին վարչապետ Փաշինյաննն իր անվերապահ աջակցությունը հայտնեց՝ գրելով․«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»։

Գագիկ Ծառուկյանի պատասխանը չուշացավ, նա էլ ակնարկեց վարչապետի հոգեկան խնդիրների մասին․ «Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»։

Այս տգեղ եւ նողկանք առաջացնող «բազառը» թվում է՝ վերջ չունի։ Նախահարձակ եղած Փաշինյանի թիմը թվում է՝ չի հանգստանա, վարչապետին առաջինն իր աջակցությունը հայտնեց աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը․ «Պարոն Ծառուկյանը առաջարկում է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։
Լիովին համաձայն եմ։ Կարծում եմ պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»։

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե ըստ ամենայնի, Ծառուկյանի գրառումը իր կուսակից Գեւորգ Պետրոսյանին է վերաբերում։ Փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների արանքում այդպես էլ չպարզաբանված մնացին կրթական աղմկահարույց չափորոշիչները։ Թեեւ երկուսուկես տարիների ընթացքում երբեք բովանդակային քննարկում չենք տեսել, քանզի իշխանությունը չունի ասելիք։ Եթե սա է իշխող ուժի նպատակը, որ բովանդակային բանավեճի փոխարեն ընդդիմությանը քֆրտի, ապա կարելի է շնորհավորել, անգամ ծափահարել, սակայն այստեղ կա մի բայց։ Երբ կառավարության, իշխող ուժի ղեկավարի մակարդակով է քաղաքական ու պետական հարցերն իջեցվում մի շեմի, որից հետո արդիական է դառնում հարցադրումը՝ սա պետություն է, թե՞․․․։

Անի Սահակյան

դիտվել է 1696 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am