Մարդկանց վերահսկելու, ստրկացնելու ծրագիրն ընթացքի մեջ է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով վաղուց պետք է մեղադրյալի աթոռին հայտնվեր, ավելին, նույնիսկ ճաղերի ետեւում՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն այսքան հմտորեն տապալելու եւ ադյունքում
հազարից ավել մահեր տալու պատճառով, շարուակում է իր ազգասպան գործունեությունը եւ օրական նոր աբսուրդային որոշումներ ընդունում: Ահավասիկ, դրանցից հերթականը, որը, ըստ լուրերի, կրթական ողջ համակարգը ցայտնոտի մեջ է դրել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը, ըստ որի՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով և նույն հրամանում հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր: Այն էլ` հիմա, երբ ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակները հստակեցված են, դասաժամերը` բաշխված:
Ավելին, նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ո՞ւմ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինասական բեռի մասը նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դասախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համըկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին և ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Այն պարագայում, երբ ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է: Հակառակ պարագայում կգործի այս հրամանի ամենաաբսուրդային կետը՝ «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»:

Սա նշանակում է, որ եթե ուսանողներն օգտվելով իրենց սահմանադրական իրավունքնեից իրենց հիվանդությունների մասին չպատմեն՝ մտավախություն ունենալով, որ դրանով ծաղրի եւ քննարկման առարկա կդառնան, ապա հետագա զարգացումների համար ողջ պատասխանատվությունը կընկնի տվյալ բուղի ղեկավար վրա:
Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Փաստորեն դպրոցականների հարցերը լուծելուց, նրանց դիմակներով դպրոց ճամփելու աղմկահարույց որոշոմից հետո սկանդաային այս նախարարն անցել է ուսանողներին: Սա արդեն աբսուրդի ժանրից էլ չէ։ Սա տոտալ վերահսկողություն է մարդու անձնական տվյալների վրա, աշխատանքային օրենսգրքի կոպտագույն խախտում է, մարդկանց հարկադրված ուղարկել պարապուրդի, առանց հստակ երաշխիքների, թե որտեղից են վճարելու, կամ առհասարակ վճարելո՞ւ են պարապուրդի գումարները ։ Տպավորություն է, որ պետական մակարդակով մարդկանց որոշակի խմբեի վերահսկելու, ստրկացնելու ծրագիր է կյանքի կոչվում:

Անի Սահակյան

դիտվել է 1799 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am