«Զենք» իշխանության ձեռքին, որը միշտ Խունդկարյանի քունքին կուղղվի

Ազգային ժողովն այսօր քննարկում էր ՍԴ դատավորների ընտրության հարցը. հատկապես անհավանական քննարկում ծավալվեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրրված վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցի շուրջ։ Թվում էր, թե Հակակոռուպցիոն հանձնաժողովի սկանդալային եզրակացությունից հետո պատգամավորներն անարգանքի սյունին կգամեին Խունդկարյանին, սակայն քննարկումն անցավ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում։

Հիշեցնենք, որ, ըստ հանձնաժողովի բացասական եզրակացության, Խունդկարյանն իր մասնակցությունն է ունեցել Ա1 պլյուսի փակման հարցում, գործարարների սննկացման հարցում, դատական տասնյակ վճիռներ է կայացրել, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ում կայացված որոշումների արդյունքում Հայաստանին 300 հազար դոլարի վնաս է հասել։ Լրագրողների հետ զրույցում Խունդկարյանը, բնականաբար, չքմեղացավ, ասաց, որ ոչ ազդեցության տակ է գործել, ոչ հեռուստաընկերություն է փակել, ոչ էլ աղմկոտ վճիռներ է կայացրել։

Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ դեմ են գործընթացին առհասարակ: Խունդկարյանին քննադատելու գործառույթն իր ուսերին վերցրեց «անկախ» պատգամավոր, Վահե Գրիգորյանի մտերիմ Արման Բաբաջանյանը։ Մամուլը գրեց, որ Գրիգորյանը դեմ է Խունդկարյանի թեկնածությանը, բանն այն է, որ նրան իշխանությունը նաեւ ՍԴ նախագահ է դիտարկում։ Այդ պատճառով էլ Արման Բաբաջանյանը դուրս էր թռել իշխանական «գծից» եւ իրերը կոչում էր իրենց անուններով, մնում էր միայն ասել՝ ինչու է իշխանությունը ընդունում Խունդկարյանին, մերժում Հրայր Թովմասյանին, ում «մեղքերը» Խունդկարյանի համեմատությամբ հյուլեներ են։

«Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկումն այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի ՍԴ դատավորի թեկնածուն, եւ դա ապացուցվում է փաստերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն էական նշանակություն պետք է ունենա քվեարկության համար: Հիշեք՝ ո՞ր համակարգում է Երվանդ Խունդկարյանը պաշտոններ զբաղեցրել: Երկու տասնամյակ այդ դատաիրավական համակարգը եղել է ամենակոռումպացված ոլորտը՝ սկսած իշխանության զավթումից, վերջացրած հարյուրավոր ունեզրկվածներով»,- ասաց Բաբաջանյանը` հավելելով, որ սա ապտակ է թավշյա հեղափոխությանը։

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ստանձնեց Խունդկարյանի պաշտպանությունը, բայց նա էլ մի ապտակ Խունդկարյանին հասցրեց․ «Պարոն Խունդկարյան, համաձայն չեմ ձեր այն մտքի հետ, որ դատական համակարգում չի եղել համատարած կոռուպցիա: Կներեք, բայց եթե դատական իշխանությունում միայն բացահայտված չափով կոռուպցիա լիներ, հեղափոխություն տեղի չէր ունենա: Փաստը հեղափոխությունն է: Իմ անունից ասեմ, որ կողմ եմ քվեարկելու ձեր թեկնածությանը եւ դա մի նախադասությամբ է բացատրվում: Ձեր ընտրությունը ոչ բռնի, թավշյա եւ համերաշխության հեղափոխության կապիտալիզացիա է»:

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանեց Արման Բաբաջանյանին, ասաց, թե նրա փիլիսոփայությամբ՝ պետք է այնպես անել, որ նոր ՍԴ-ն լինի «մեր սիրելին»: « Բայց մենք չենք ուզում խամաճիկային ՍԴ եւ սիրելի դատավորներ, ու դա կատակ չէ». ըստ ամենայնի հումոր արեց Ռուբինյանը։

Իրականում բանն այն է, որ ամեն մեկը չէ, որ համաձայնում է մտնել այս անհեռանկարային գործընթացի մեջ, իսկ Խունդկարյանը իր «փառահեղ» անցյալով զենք է իշխանության ձեռքում, որը միշտ ուղղվելու է վերջինիս քունքին։

Անի Սահակյան

դիտվել է 1433 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am