«Հրապարակ» թերթը գրում է. «Տարիներ առաջ երիտասարդ իրավաբանների մի թիմ հայտնվեց դաշտում, որոնք դատական համակարգն ու արդարադատության նախարարությունը բարեփոխելու ծրագիր ունեին։ Նրանք անգլերեն լեզվին էին տիրապետում, դրսերում կրթվել կամ վերապատրաստվել էին եւ Եվրախորհրդի ու միջազգային կառույցների հետ լավ շփումներ ունեին։
Թիմի առաջնորդը Դավիթ Հարությունյանն էր։ Այստեղ էին Հովհաննես Մանուկյանը, որը հետագայում արդարադատության նախարար դարձավ, Էդուարդ Մուրադյանը, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահն էր, Տիգրան Մուկուչյանը, որը նույնպես մի շրջան վերաքննիչ քաղաքացիականի նախագահ աշխատեց, ապա նշանակվեց ԿԸՀ նախագահ, Նիկոլայ Առուստամյանը՝ ԱՆ-ում վարչության պետ, Գեւորգ Կոստանյանը՝ նախարարի խորհրդական, Արա Սաղաթելյանը՝ նախարարի խոսնակ եւ այլք։
Տարիներ անց այս մարդիկ հայտնվեցին տարբեր ճամբարներում եւ հակադիր կոնցեպցիաների կողմնակից են։ Դավիթ Հարությունյանն այսօր ընթացող իրավական բարեփոխումներին դեմ է․ նա ՀՀԿ ճամբարում է։ Իսկ Հ․ Մանուկյանն ու Է․ Մուրադյանը եռանդուն քարոզչություն են անում, հատկապես գերագույն դատարան ստեղծելու գաղափարն են առաջ տանում։
Հ․ Մանուկյանը, ասում են, նորից պաշտոն ստանալու մեծ հավակնություններ ունի, իսկ Մուրադյանը, ճիշտ է, Հունաստանում ձիթապտղի արտադրությամբ է զբաղված, բայց Ֆեյսբուքում ակտիվ գրառումներ է անում իրավական թեմաներով՝ պաշտպանելով իշխանությունների քաղաքականությունը»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը