Ո՞ւմ ձեռքում կհայտնվի Ազգային արխիվը

Իրատեսը գրում է. «Ողջ նախարարությունը մերձավորներով ողողած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի ղեկավարման շրջանում Հայաստանի դատաիրավական համակարգն անտրամաբանական, անհասկանալի որոշումների, նախագծերի էպիկենտրոն է դարձել, քաղաքական գործընթացները սկսել են «արդարադատություն» թելադրել, կարծես բոլոր «վնգստացող» դատավորներին «հեղափոխականներով» փոխարինել էր, ամենուր իրավականության բարձր նշաձող էր սահմանել, մնացել էր միայն Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին աշխատանքից ազատելը։

Նախարարության ենթակայությամբ գործող բոլոր օղակներից ամենաաշխատող և դեռ «քայլածներով» չհամալրված միակ կառույցը շա՜տ ծանր էր նստել նախարարի սրտին։ Ամիսներ շարունակ Բադասյանին հանգիստ չէր տալիս այն միտքը, որ Ազգային արխիվի տնօրենին չի կարող աշխատանքից ազատել, և ո՜վ զարմանք, պատճառը գտնվեց. պետք է առնվազն բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններն անհապաղ հեռացվեն աշխատանքից, բայց իրականում միայն Վիրաբյանն է մեծ «մեղք» գործել։ ՈՒ անգամ երկու ամիս չսպասելով, որ ավարտվի արխիվի կայացման գործում իսկապես մեծ ներդում ունեցող գիտնականի պայմանագրի ժամկետը, նրան ցուցադրաբար հեռացնում են աշխատանքից՝ իրենց նեղմտությունն ու փոքրոգությունը հերթական անգամ ի ցույց դնելով տարիների վաստակ ունեցող մարդու հանդեպ։

Բայց՝ ամեն ինչ հերթով։ Ռուստամ Բադասյանն Ազգային արխիվի տնօրենին աշխատանքից հեռացրել է իբր պետությանը 2016-2018 թթ. հարկեր չվճարելու պատճառով։ Մինչդեռ նախարարը հարկ չի համարել անգամ ծանոթանալ իր նախորդների որոշումներին, որոնք փաստում են հետևյալը. 2016-ին կառավարությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց պետությունն ավելի ուշ է պահուստային ֆոնդից գումար հատկացրել, նրանք էլ ուշացումով կատարել իրենց պարտավորությունը։ Այսինքն՝ խոսքը բոլոր ՊՈԱԿ-ների մասին է, բայց նախարարի «ցնցող» տրամաբանությամբ, այդ կազմակերպությունների բոլոր ղեկավարները գործել են իրավական հարթությունում, բացի Վիրաբյանից։

ՈՒրեմն ո՞րն է միայն Վիրաբյանին հետապնդելու պատճառը։ «Իրատեսն» այս հարցն ուղղեց Ազգային արխիվի տնօրենին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։

«Ազնվորեն, որքան փորձել եմ հասկանալ, թե որն է ինձ աշխատանքից հեռացնելու պատճառը, չեմ կարողացել հասկանալ։ Միայն ասել են, թե ինձ չեն վստահում»,- ասաց Ամատունի Վիրաբյանը, իսկ դիտարկմանը, թե ո՞րն է չվստահելու հիմքը, մեր զրուցակիցը փաստեց, որ անգամ չվստահելու պատճառներն իրեն չեն ասել։

Գիտնականի փոխանցմամբ, արդեն մի քանի օր է, ինչ իր ազատման հրամանը կա, սակայն ժամանակավոր պաշտոնակատար դեռ չեն նշանակել։ Հարցին՝ գուցե վերանայե՞ն որոշումը, ի վերջո, արխիվի շուրջ 250 աշխատակից բաց նամակով դիմել է վարչապետին, Ձեզ էլ երկու ամիս է մնացել, 20 տարի արխիվը ղեկավարած Վիրաբյանը դժվարացավ պատասխանել։ «Չեմ կարող ասել, նստած սպասում եմ, թե ով է գալիս ինձ փոխարինելու, որ թղթերը հանձնեմ ու գնամ»։

Վիրավորված չէ՞ կառույցի հիմքում կանգնած, արխիվի կայացման գործում մեծ լումա ունեցող գիտնականը, որ կառավարությունն այս կերպ է իրեն ճանապարհում։ «Իհարկե, վիրավորական է,- ասաց,- հատկապես, որ երկու ամիս է մնացել իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուն։ Իրենց խնդրել եմ, որ համբերեն երկու ամիս, պատվով զիջեմ իմ տեղը, գնամ»։

Գիտնականի այս խոսքերը երևի ամենամեծ վիրավորանքը պիտի լինեն ճղճիմ, դիլետանտ, սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չտեսնող ղեկավարներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am