«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է Գերագույն դատարանի գաղափարի լոբբինգով: Տարբեր տեղեր հարցազրույցներ է տալիս ու ողջունում իշխանությունների այս պրոբլեմատիկ նախաձեռնությունը:
Մեզ ասացին, որ Մանուկյանը հույս ունի իրականացնել իր վաղեմի երազանքը` դառնալ Գերագույն դատարանի նախագահ։
Հիշեցնենք, որ նա ժամանակին եղել է վճռաբեկ դատարանի նախագահ: Իշխանությունների սույն նախաձեռնությունը պաշտպանելը, ասում են, հենց այս ցանկությամբ է պայմանավորված, ինչը, սակայն, դատական համակարգում միանշանակ չեն ընդունում եւ դրական չեն վերաբերվում այդ հեռանկարին։
Մեր հարցին ի պատասխան՝ Մանուկյանը նախ հաստատեց, որ ինքն այդ գաղափարի ջատագովն է եղել շատ վաղուցվանից, եւ դա ոչ թե լոբբինգ է, այլ իր համոզմունքների արտահայտումը։ Հարցին՝ ցանկություն ունի՞ դառնալ Գերագույն դատարանի նախագահ, եթե առաջարկեն, Մանուկյանն ասաց, որ լուրջ չի համարում նման հիպոթետիկ հարցադրումներին պատասխանելը, սակայն եւ խուսափեց հերքելուց»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը