ՀԱԿ շրջանակում նպատակ են դրել հասնել Բադասյանի հրաժարականին

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀԱԿ-ականների միջև կուլիսային պայքարը նոր թափ է ստացել։ Այն առաջնորդում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Սրացման առիթն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Բադասյանի վերջին հայտարարությունն է։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը, թե այլևս չեն մասնակցելու դատական նիստերին, նախարարն ասել է, որ չնայած ամբողջությամբ ծանոթ չէ պատճառաբանություններին, բայց կարծում է, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումների ընթացքը կապել կոնկրետ գործի հետ: Մի քանի օր է՝ այս շրջանակները «ծամում են Բադասյանի միսը»։ Նեղ շրջանակներում քննարկում են և չեն հանգստանա, մինչև չհասնեն Բադասյանի պաշտոնանկությանը։

Նախարարի նկատմամբ նեգատիվի պատճառը նաև իրենց թելադրանքին չտրվելն է։ Վահե Գրիգորյանն ու ՀԱԿ-ական իրավաբանները կարծում են, որ կառավարությունն իրենց միջոցով, իրենց սխեմաներով պետք է իրականացնի դատական բարեփոխումները, այդ թվում՝ ՍԴ կազմավորումը, և իրենք պետք է ընտրեն թեկնածուներին, սակայն Բադասյանն առաջ է տանում իր կամ սորոսական շրջանակների տեսակետը։

Մենք գրել էինք, որ Բադասյանն էր առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, չնայած հանդիպել էր ՀԱԿ շրջանակի հետ և գիտեր նրանց կարծիքը։ Արդյունքում հաղթեց ՀԱԿ տեսակետը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am