Սերժ Սարգսյանի մտերիմին պաշտոն են տվել, ինչի՞ դիմաց եւ ո՞ւմ դեմ

Մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, Պաշտպանության նախարարությունում կրկին պաշտոն է ստացել: 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին Նորայր Յոլչյանն ազատվել էր Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Նրա ազտումից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ պաշտոնանկությունը կապված է չարաշահումների հետ: Մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից մեկը, որի անունը կապվում է ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովելու գործընթացի հետ, թե ինչպես է նորից հայտնվել ՊՆ-ում, կարելի է գուշակել։ Բայց Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին առանցքային մասնակցությունը Յոլչյանի կենսագրությունում միակ «խարանը» չէ։ Մամուլը բազմիսց է անդրադարձել բարձրաստիճան այս զինվորականին։ Օրինակ որ նա էր վերահսկում ՊՆ մատակարարների ստվերային հոսքերը եւ տնտեսած գումարներով Հյուսիսային պողոտայում 750 մ/ք բնակարան է գնել 3.5 միլիոն դոլարով, հետո, երբ պարզել է, որ վերելակը իր հարկ նախագծով չի բարձրանում,կառուցապատողին 60.000 դոլար է վճարել, որպեսզի վերելակը ներքևից բարձրանա մինչև նրա բնակարան:
Ճիշտ է սա, թե կեղծիք` դժվար է ասել, թեև Հայաստանում նման պատմությունները բոլորովին էլ անհնարինության ժանրից չեն՝ անկախ անգամ այդ պաշտոնյաների կամ գերատեսչության խոսնակների պնինդ-պինդ հերքումների փաստից։ Նա եղել է Սերժ Սարգսյանի մտերիմներից։ Հիմա ՊՆ-ում իր հայտնությունը բացատրում է, թե եղել է թափուր պաշտոն, ինքը մասնակցել է մրցույցին ու անցել, սակայն գաղտնիք չէ, թե թափուր փաշտոնները, առավել եւս նյութատեխնիկական վարչության պետի պաշտոնն ինչպես է համալրվում եւ պարզ է, որ նրան նշանակել է ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը։ Հանուն ինչի՞, կամ ինչի՞ դիմաց։ Կարելի է մի փոքր հետ գնալ ու հիշել Արշակ Կարապետյանին, ով ՊՆ հետախուզական վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, քանի որ հենց այդ օղակում էին արձանագրվել թերացումները, բայց թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նշանակեց իր խորհրդական, հետո պարզ դարձավ, որ Արշակ Կարապետյանն այն միակ նախկին պաշտոնյան է, ով Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սա է եղել նրա պաշտոնի նշանակվելու գինը։ Իսկ միգուցե Յոլչյանն էլ է նման ծառայուցուն մատուցել իշխանություններին, որն անհատույց չի եղել ու այսօր նա կրկին ՊՆ-ում է, առավել յուղոտ պաշտոնում։

Ակնհայտ է, որ Մրտի 1-ի քրեական գործը այսպես կոչված «ջուր» է , դա հասկացել են նաեւ զոհերի եւ տուժողների իրավահաջորդները , ովքեր երկու օր առաջ հայտարարեցին, որ հրաժարվում են այլեւս մասնակցել դատական գործընթացին։ Հիմա իշխանություններին թերեւս այլ ճանապարհ չի մնում, քան նախկիններին «կաշառելով» ցուցմունքներ ստանալ մեղադրյալների դեմ ու գործը տանեն այլ ուղղությամբ։

Անի Սահակյան

դիտվել է 4296 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am