Քառօրյայի հաղթանակը` դասալիքների կոկորդում

Ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթանակը եւ ընդհանրապես պատերազմի թեման տեւական ժամանակ է՝ ներքաղաքական դիսկուրսի է վերածվել: Հեղափոխականներն ու հեղափոխության, այսպես կոչված, պահապանները երկար ժամանակ տանում են այն թեզը, որ ապրիլյանում հայկական կողմը ոչ թե հաղթել է, այլ պարտվել, ավելին, կասկածի տակ է դրվում ինքնին պատերազմի գոյությունը՝ ասելով, թե դա դիվերսիա էր, որին մասնակից էին նաեւ նախկինները: Սերժ Սարգսյանի ասուլիսից, համոզիչ փաստարկներից եւ հաղթանակի արձանագրումից հետո իշխանական արբայնակները կրկին ակտիվացել են, որքան էլ ցավալի է, բայց ապազգային գծի մեջ են մտել նաեւ երբեմնի զինվորականները: Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է հայտարարել, թե պատերազմ չի եղել, եղել է դիվերսիա:

Այն, որ Ադրբեջանը բավականին երկար և լրջորեն էր նախապատրաստվել Քառօրյա պատերազմին, դա ապացուցվել է անցած չորս տարիներին։ 94-ի զինադադադարից հետո, թերևս, թշնամու կողմից իրականացրած ամենալայնածավալ հարձակումն էր, որում ընդգրկված էր Ադրբեջանի ռազմական ներուժի մոտ 20 տոկոսը, նաև՝ թուրքական հետախուզությունը։ Պատերազմում, անշուշտ, լինում են նաև կորուստներ, սակայն դրանք չեն կարող ստվերել անվիճելի հաղթանակը։ Թվում էր, թե միայն թշնամին կարող է փորձել իր պարտությունը որպես հաղթանակ ներկայացնել։ Բայց պարզվեց՝ նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ…Հայաստանի իշխանությունը նրա դաշնակիցն է՝ ելնելով քաղաքական շահերից։

Թշնամին ծրագրել էր պատերազմի արդյունքում Ստեփանակերտում ծածանել Ադրբեջանի դրոշը, ետ վերադարձնել ազատագրված առնվազն մի քանի շրջան, այդ մասին բազմիսց խոսել են այսօր հեղափոխական դարձած արցախյան նախկին պաշտոներից առնվազն մի քանիսը։ Բայց Երևանի սրտում մեծացած հերոսը նռնակը նետելուց և զոհվելուց վայրկաններ առաջ որոտաց՝ դիրքերը հանձնողի մերը... Իսկ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանն էլ չենթարկվեց Ուրֆանյանի հրամանին, մնաց հրամանատարի կողքին և նրա հետ միասին զոհվելով՝ կանխեց թշնամու հետագա առաջխաղացումը։ Ապրիլյանին զոհված հարյուր հերոսների մտքով չէր անցնի, որ իրենք, որ կյանքի գնով պարտադրեցին հակառակորդին խաղաղություն մուրալ, մի օր իրենց հաղթանակը նսեմացնող դասալիքների իշխանություն է գալու, ով կասկածի տակ է դնելու ոչ միայն իրենց սխրանքը, այլեւ պատերազմի փաստն ինքնին: Եթե մի օր վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է հայտարարում, թե մեր տղաները զոհվել են <<հանուն ոչնչի>>, մեկ ուրիշ օր Նիկոլ Փաշինյանն է նսեմացնում պատերազմ հաղթանակած հերոսներին՝ ասելով, թե Արցախում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են հրահրում կամ հետեւողականորեն առաջ է մղվում՝ «Իսկ ինչո՞ւ պետք է հայաստանցիները պաշտպանեն Ղարաբաղի սահմանը» թեզը, ապա այս ամենի նպատակը հասկանալի է դառնում:
Երեկ պղծել են ապրիլյանի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ Այս սրբաղծությունը կրկնվում է երկրորդ անգամ, եւ քանի դեռ քաղաքական շրջանակներում շարունակվում է Ապրիլյան պատերազմի շուրջ վտանգավոր դիսկուրսը եւ դեգրադացնում է հանրային ընկալումները, պետք է սպասել նոր վանդալիզմի:
Մյուս կողմից, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ ՊՆ-ն կամ նրա համապատասխան ստորաբաժանումները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում Եռաբլուրում։

Անի Սահակյան

դիտվել է 1633 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am