ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սեւանում է՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։ Այս մասին տեղեկանում ենք երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից։
«Ռոբերտ Քոչարյանը Սեւանում է՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։ Հայաստանի երկրորդ նախագահը #հաղթանակած2020-ի ճամբարականներին ոգեւորել է Արցախյան հաղթանակի պատմություններով: Խարույկի շուրջ երիտասարդների անդադար հարցերն առնչվում էին Հայաստանի ապագային։
«Եթե կորցնենք մեր զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին եւ կործանարար շինծու արժեքները», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։
«Հաղթանակածի» երիտասարդների հետ հանդիպման գլխավոր պահն է դարձել հավաքի խորհրդանիշ դրոշի վրա ստորագրության արարողությունը․ որպես Արցախի հերոս, Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությունն է ավելացրել Պարգեւ Սրբազանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, Արշավիր Ղարամյանի, Սեյրան Օհանյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Աբաջյանի (հոր) եւ Արցախի մյուս հերոսների ստորագրությունների կողքին»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը