Օղակը սեղմվում է, իշխանության համար հետեւանքն անդառնալի կլինի

Սեպտեմբերի 11-ին, ինչպես հայտնի է, նախատեսված է արտակարգ դրության ավարտը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ըստ ամենայնի, հաճույք է պատճառում ժողովրդին «սահմանափակումների ու ճնշումների մեջ պահելը», վարչապետի հիվանդ երեւակայությունը այդ մազոխիզմից միայն փառավորվում է, ուստի ամեն ինչ արել են, որպեսզի արտակարգ դրությունը հանվի, բայց իրավիճակը մնա նույնը։ Ու դրա համար կարանտինային ռեժիմ են մտածել, որն ավելի անմարդկային է, ավելի ճնշող, քան արտակարգ դրությունն էր, պարզապես փոխվել է միայն անվանումը։ Համենայն դեպս այդ տպավորությունն է թողնում արտահերթ տարբերակով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված նախագիծը։

Դրա տակ դրված գաղափարը պարզ է դառնում առաջին իսկ հայացքից, այն մեկն է, կամ հիմնականում մեկը՝ հանրությանը ճնշելու, հավաքներ, ցույցեր թույլ չտալու լրացուցիչ լծակներ ու հիմքեր ստանալն է, ինչպես նաեւ քաղաքացու դատարկ գրպանից փող քերելը։

Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը կարանտինի ռեժիմը խախտող քաղաքացիների նկատմամբ տուգանքների համալիր շարք է սահմանել։ «Երբվանի՞ց է Հայաստանի քաղաքացին տուգանքների նյութ դարձել: Եվ երկրորդը` երբվանի՞ց ենք մենք որոշել, որ ոչ թե գնում ենք քաղաքացիների իրավական գիտակցությունը բարձրացնելու, համագործակցող հասարակություն ձեւավորելու, այլ տուգանքների միջոցով սահմանափակումներ մտցնելու ուղով: Արդյունքում ի՞նչ մոդել ենք մենք ուզում ունենալ»,- դժգոհում էին ընդդիմադիր պատգամավորները։

Նկատենք, որ կարանտինային ժամանակահատվածում մարդկանց ազատ տեղաշարժի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժի իրավունքի սահմանափակման խախտումը, ինչպես նաեւ դրանց զննմանը խոչընդոտումը կպատժվեն 10 հազար դրամ տուգանքով: Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության որոշակի տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման սահմանափակումների խախտումը կպատժվի 100 հազարից 300 հազար դրամ տուգանքով: Կարանտինի ընթացքում զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման սահմանափակումների խախտումը կտուգանվի 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ, կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը` 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ:

Միեւնույն ժամանակ, դիմակները ոչ պատշաճ կերպով կրելու համար տուգանքը կմնա նույնը` 10 հազար դրամ եւ այսպես շարունակ։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հիշեց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը՝ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»․ «Այն ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քանի որ մարդու իրավունքների սահմանափակումներ է պարունակում: Մեր նախկին գործընկերը մի լավ նախադասություն էր ասում՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ, որի հետ բոլորս համաձայն ենք, բայց ձեր բերած փաթեթով՝ տուգանքի 11 նոր ձեւ է ավելանում՝ 20, 30, 40 հազար դրամ: Այս օրինագծով ավելի եք բարդացնելու քաղաքացու վիճակը»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ համոզմունք հայտնեց, որ օրենսդրական փաթեթի ուղերձը շատ վատն է, եւ եթե որոշ պետություններ մտադիր էին բացել սահմանները ՀՀ քաղաքացիների համար, կարանտին սահմանելուց հետո իրենց որոշումը կվերանայեն, ինչից կտուժի Հայաստանն ու ժողովուրդը։

Իշխանության ներկայացուցիչները սովորույթի պես դիտողություններն ընդունելու փոխարեն անցան հեգնելու եւ ծաղրելու գործին։ Ռուբեն Ռուբինյանն իրեն հատուկ մանկամտությամբ հակադարձեց ընդդիմադիրներին. «Ձեր կարծիքով, Եվրամիության երկրների ԱԳ նախարարություններում նստած մարդիկ բացում-կարդում են լուրերն ու մեկ էլ՝ «վա՜յ, կարանտին բառը կա, վերջ, Հայաստանից էլ մարդ չպետք է գա մեր մոտ»…այսինքն, ձեր պատկերացմամբ՝ նմա՞ն մակարդակով են որոշումներ կայացվում տարբեր երկրների պետական ապարատներում: Այդպես չի, սիրելիներս: Մուտքի արգելքի առաջին ցուցիչը հակահամաճարակային իրավիճակն է, վարակակիրների օրական թիվը: Եթե «կարանտին» բառի փոխարեն «հրաշք» գրենք, ձեր կարծիքով, բան է փոխվելո՞ւ»:

Իշխանությունն, իսկապես անուղղելի է, դժվար է ասել, մինչեւ երբ կկարողանան ձգել օղակը ՀՀ քաղաքացու պարանոցին, բայց մի բան պարզ է, որ այն մի օր տրաքելու է, իսկ հետեւանքները նախեւառաջ իշխանության համար են վտանգավոր լինելու։

Անի Սահակյան

 

 

դիտվել է 3510 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am