Ինչպես 2015թ-ին, այսօր էլ ԲՀԿ-ն գտնվում է որոշ քաղաքական ուժերի ազդեցության ներքո.Մակունց (video)
Ես կարծում եմ՝ ինչպես 2015-ին ԲՀԿ-ն չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օօրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր՝ նույն իրավիճակն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ինչպես 2015-ին տեղի ունեցավ, կարծում եմ՝ այս համատեքստում, քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստումարդյունքը բավականին կանխատեսելի է»,-ասել է նա:
