«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի թեման վերջին մի քանի ամիսներին հայկական հանրային օրակարգում առաջնային հարցերից մեկն է։ Օրերս ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, թե «ապրիլյան մարտական գործողություններն ավարտվել են որոշակի տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»։
Տոնոյանի հայտարարությունից օրեր անց Ստեփանակերտում մեկ այլ՝ տրամագծորեն հակառակ տեսակետ էր հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ասելով. «Այն, որ դիրքեր գրավել են, գրավել են: Այն, որ դիրքերը եղել են ստրատեգիական, չկա ոչ ստրատեգիական դիրք հասկացողություն»։
«Փաստ» թերթի հետ տեղեկություններով, թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում բավականին տարօրինակ են համարում, որ անվտանգության հետ կապված կոնկրետ իրադարձության վերաբերյալ երկու երկրների առանցքային դեմքերի հայտարարությունները հակասում են իրար. շատերի համոզմամբ, Ստեփանակերտում նախօրեին արված հայտարարությունն ակնհայտորեն հակասում է պաշտպանության նախարարի տեսակետին»:
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը