«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձող դատախազներին դիպլոմներ են հանձնել։ Եվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է․ «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքներն իրացնելու լուրջ եւ պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգնման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»։
Հիշեցնենք․ Դավթյանը 2006-ից աշխատել է դատախազությունում, եղել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության դատախազ, 2012-ից՝ Շենգավիթի, 2013-ից՝ Երեւանի, իսկ 2016-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ։
Ի՞նչն էր խանգարում, որ այդ պաշտոններում թույլ չտար գույքի ապօրինի ձեռքբերում, ժամանակին իրականացներ իր պարտականությունները, որպեսզի այսօր ստիպված չլիներ արդարության վերականգնման մասին փարիսեցիական ելույթներ ունենալ»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը