Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի արանքում

Արցախի եւ հայաստանյան իշխանությունները որոշել են երկու ժողովուրդների միջեւ իրենց սերմանած թշնամանքն էլ ավելի խորացնել եւ այդ ուղղությամբ հետեւողական քայլերով առաջ են շարժվում: Արցախի անկախության 29-ամյակին, որքան էլ զարմանալի է, ներկա չէին Արցախի նախկին երեք նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Ներկա չէր Հայաստանի վարչապետը, այդքան կարեւոր պետական տոնը եւ դրսին ուժեղ ուղերձ հղելու առիթը թողած, հավանաբար գերադասել էր հանգիստը վայելել Սեւանի կառավարական տանը:
Ներկա չէին անգամ հայաստանյան ընդդիմադիրները, այնտեղ էր միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ իմքայլական որոշ պատգամավորներ, ովքեր տարբեր սրճարաններից սելֆիներով էին շնորհավորում Արցախի տոնը:

Ինչու՞ ստացվեց այնպես, որ Արցախը մնաց այսպես միայնակ՝ մի քանի քայլիստների պրոպագանդայի հույսին, այն պարագայում, երբ մշտապես միավորել է բոլորիս՝ անկախ քաղաքական տարբերություններից կամ աշխարհագրական սփռվածությունից։ Հատկապես հայաստանցի քաղաքական գործիչները տարիներ շարունակ Արցախ են մտել որպես սրբավայր, քանզի ներքին մթնոլորտն է եղել այդպիսին եւ ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանը երբեք նման պառակտիչ քաղաքականություն չի վարել, եւ հանուն Արցախի միասնականության մի կողմ է դրել քաղաքական եւ գաղափարական տարրաձայնությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր Արցախը չի ունեցել այսքան թույլ, այսքան հնազանդ իշխանություն, ինչպիսին ունի այսօր: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած այն բանին, որ ընդամենը մի քանի ամիս է, ինչ ընտրվել և պաշտոնավարում է, հասցրել է հնազանդության և քծնանքի ցուցադրական բազում դրսևորումներ ունենալ Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Դժվար է ասել, դա գալիս է միմյանց նկատմամբ փոխադարձ անվստահությունից, թե սիրուց: Բայց փաստն այն է, որ Արցախի նախագահի պաշտոնն ստանձնելուն պես, քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի Արցախի տարածքում չհեռարձակվի Հայաստանի ոչ իշխանական լրատվական հեռուստաալիքներից մեկը: Ոչ պակաս աղմկահարույց պատմություն էր ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարի գլխավորած կուսակցության ներկայացուցիչներին Ստեփանակերտում ընդունել-չընդունելու հետ կապված միջադեպը:

Իսկ թե «նման դեպքում համաձայնեցնո՞ւմ է խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ» հարցին երեկ ԱՀ նախահագը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված ասուլիսին այսպես է պատասխանել. «Հաստատ դա ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, որովհետև մենք շատ ավելի կարևոր հարցերից ենք խոսում՝ բանակ, սպառազինություն, ռազմավարական տնտեսական ծրագրեր, և այլն: Ներքաղաքական այդ թեմաները մենք երբեք իրար հետ չենք քննարկել: Իհարկե, կարող է մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա-չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պետք է խոսենք: Որևէ կապ չունի՝ չհանդիպելը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ եմ, թե՞ չեմ քննարկել: Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Այո, հանդիպում ենք բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են, արտախորհրդարանական ուժերի հետ կապված՝ արդեն մտածում ենք, քննարկում»:

Նա շարունակել է քծնել Փաշինյանին՝ կրկնելով անգամ նրա հակահայ թեզերը, օրինակ Արցախի անվտանգության հարցը ինքնորոշումից առաջ բերելով.«Մադրիդյան սկզբունքներում կար հստակ երկու առաջարկություն՝ հինգ շրջան անորոշ կարգավիճակով, ոչ թե հանրաքվեով, ավելի թույլ տարբերակով, և հետագայում քննարկում է եղել 7 շրջանի մասին և ինչ-որ միջանցք և Ղարաբաղի անկախության ճանաչում, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Բայց ճանաչում, կամ ոչ ճանաչում, ինձ համար կարևոր չէ, կարևորը մեր անվտանգությունն է իսկ նման պարագայում անվտանգությունն ավելի խոցելի է դառնում, այդ առումով մենք չենք քննարկում որևէ տարբերակ, որ կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Նախկինում ավելի շատ խոսում էին ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին և հետո միայն անվտանգության հարցը, իսկ հիմա ոչ, գլխավորը անվտանգությունն է»:

Փաստորեն մարդը, ով տարիներ շարունակ ապրել է Արցախում եւ անցել է պատերազմի միջով, այդպես էլ չի հասկացել, որ Արցախի անվտանգությունը սեփական ժողովրդի ձեռքերում է, եւ դրսից բերված որեւէ խաղաղաապահ չէ, որ ապահովելու է այդ անվտանգությունը: Մի հարցում, այդուհանդերձ չի անցել բարոյականության սահմանագիծը, ակտուալ դարձած բանավեճին, թե հայկական կողմը Ապրիլյան պատերազմը հաղթե՞լ է, թե պարտվել, նա չի հակադրվել Սերժ Սարգսյանի հնչեցրած կարծիքին, որ տարել է հաղթանակ, եւ չի էլ համաձայնել իշխանական՝ պարտության մասին տեսակետին, ասել. «Ինչպե՞ս գնահատել սա, այն, որ դիրքեր գրավել են, գրավել են, այն, որ դիրքերը եղել են ստրատեգիական, չկա ոչ ստրատեգիական դիրք հասկացություն, եղել են, բայց արդյոք դա կարելի է համարել պարտություն մեր կողմից կամ հաղթանակ Ադրբեջանի կողմից, կամ հաղթանակ մեր կողմից: Ամեն մարդ կարող է յուրովի գնահատել>>:

Անի Սահակյան

դիտվել է 1312 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am