«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է, այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակության Գրիգոր Ահարոնի Գրիգորյանին, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով: Ըստ մեղադրանքի՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ 4 միլիոն դրամ պարտքի հարցը լուծելու գործընթացի մեջ ներգրավված է եղել նաեւ քրեական հեղինակություն Գոքորը։
Եվ ուշագրավն այն է, որ մինչ իրավապահների այս բացահայտումը Գեղադիրցի Գոքորն ամիսներ առաջ ձերբակալված է եղել մեկ այլ քրեական գործով: Մասնավորապես, հուլիսի 16-ին նրա «Դաչա 56 էկո» ռեստորանի տնօրենի, նրա երեք ընկերների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ առաջացած վիճաբանության ակտիվ մասնակից է եղել, կալանավորվել, սակայն ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել վերջինիս։
Ու այդ ընթացքում իրավապահները նոր բացահայտում են արել Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ Զապի գործով եւ որոշել են նրան կալանավորել, բայց այլեւս չեն գտել: Ստացվում է՝ եթե ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ չարձակեր քրեական հեղինակություն Գրիգոր Գրիգորյանին, ապա այսօր ՀՀ քննչական կոմիտեն ստիպված չէր լինի հետախուզում հայտարարել նրա նկատմամբ»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը