ՍԴ ի դեմ արշավը նոր գույներ է ստանում

Դժվար է, անուշտ, այս իշխանությունների գործողություններում գտնել տրամաբանություն, եւ այս անտրամաբանական քայլերն ասես աքսիոմա են դարձել իշխանությունների քայլերում, բայց կան դեպքեր, որոնք կասկածի տակ են դնում իշխանությունների ադեկվատության, մեղսունակության հարցը: Մեկ տարի շարունակ իշխանությունները տարբեր օպերացիաներով փորձեց լուծել Սահմանադրական դատարանի հարցերը, որպեսզի ձեւավորի իր երազած դատարանը՝ ենթակա, կամակատար ու կառավարելի:

Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց հետո ՍԴ-ի դեմ ձեռնարկվեցին հակասահմանադրական եւ հակաօրինական տասնյակ գործողություններ՝ սկսած կաշառքի տեսքով կենսաթոշակի հայտնի նախագծից, Հրայր Թովմասյանի եւ նրա հարազատների, ընտանիքի դեմ ուժային ճնշումներ կիրառելուց, վերջացրած սահմանադրական փոփոխությունները, որոնցով ապօրինաբար դադարեցվեցին ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից:

Իշխանությունները այս հակաիրավական ճանապարհով առաջ ընթանալու եւ կանաչ լույս տանլու համար Վենետիկի հանձնաժողովի գործընկերներին համոզում էին, որ Հայաստանին օր առաջ հարկավոր է այնպիսի բարձր դատարան, որի մոդելը սահմանել է 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, այն է՝ դատավորները չեն կարող պաշտոնավարել 12 տարուց ավելին, իսկ ՍԴ նախագահը մեկ ժամկետով, վեց տարի ժամանակով:

Ըստ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների` սա է պահանջում Հայաստանի իրավական անվտանգային համակարգը: Ի հեճուկս եվրոպացի գործընկերների եւ ներհայաստանյան ուժերի հորդորների, որ գործընթացը հնարավորինս անցնցում է պետք իրականացնել, շտապել չի կարելի, միահեծան իշխանությունը գնաց իր գծած ճանապարհով: Դեռեւս դատարանակազմավորման փուլը չի ավարտվել եւ մոտ մեկ շաբաթից ԱԺ-ն կլրացնի թափուր պաշտոնները եւ կընտրի ՍԴ երեք դատավոր, բայց արիուտես, որ իշխանությունը կրկին փոշմանել է:

Հիմա էլ կարծում են, որ ընդհանրապես ՍԴ հարկավոր չէ ու պետք է այն լուծարել, ավելի ճիշտ Վճռաբեկ դատարանի եւ ՍԴ-ի միավորման արդյունքում ձեւավորել Գերագույն դատարան:

Նշենք, որ մասնագիտական հանրույթում մեծ ընդվզում է առաջացել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ընդունված այս առաջարկից հետո, շատերի կարծիքով Հայաստանի դատական համակարգում գերլիազորություններով կառույց է ստեղծվում: Մի կողմ թողնենք Գերագույն դատարանի մասին մասնագետների կարծիքները, բայց փաստն արդեն իսկ տարօրինակ է: Ընդամենը երկու ամիս առաջ հայրենի իշխանավորները կարծում էին, որ օր առաջ պետք է անցնել ՍԴ այն մոդելին, որ սահմանում է 2015-ի Սահմանադրությունը, իսկ այսօր կարծում են, որ ՍԴ պետք չէ: Հետաքրքիր է՝ ինչ են ասելու մեր հանճարեղ իշխանություններն այս անգամ իրենց գործընկերներին: Եւ միթե այսպիսով չեն ապացուցում, որ ՍԴ –ի դեմ արշավը զուտ քաղաքական էր:

Անի Սահակյան

դիտվել է 1369 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am