Իշխանության նոր արկածախնդրությունը, ովքեր են վտանգի տակ

Կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված աղմկահարույց նախագիծը ընդգրկվել է մշտական հանձնաժողովի օրակարգ։ Սեպտեմբերի 14-ին մեկնարկող աշնանային նստաշրջանին ընդառաջ սեպտեմբերի 3-ին ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ավելի պարզ ասած՝ արտակարգ դրության ժամանակ հիվանդանոցները անկախ սեփականության ձեւից միասնական կառավարման հանձնելու մասին նախագիծն է։ Կառավարիչ է ընտրված առողջապահության նախարարության լիազոր մարմինը։ Իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:

Նախագծերի փաթեթը կառավարության կողմից անհետաձգելի էր համարվել եւ ընդունվել դեռ հուլիսի 9-ին, բայց ԱԺ-ն արձակուրդ գնաց եւ երբ հայտարարվեց, որ արտակարգ դրության ռեժիմն այլեւս չի երկարացվի, թվում էր, թե նախագիծն այլեւս օրակարգ չի բերվի։
Նախ` նկատենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով: Նկատենք, որ բավականին լայն լիազորություններ է տրվելու լիազոր մարմնին, զորօրինակ «կադրային ռեսուրսների, բժշկական գույքի, մահճակալային ֆոնդի, բժշկական նշանակության ապրանքների, տեխնիկական եւ հարակից միջոցների, շարժական գույքի եւ բժշկական օգնության տնօրինում,ինչպես նաեւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցների եւ այլնի։

Տեղեկությունների համաձայն հիվանդանոցի սեփականատերերը դեմ են այս փոփոխությանը, նրանք չգիտեն՝ եթե ստիպված լինեն թեկուզ ժամանակավոր իրենց հիվանդանոցները հանձնել պետական կառավարման, ապա ինչ են հետ ստանալու։ Խնդիրն այն է, որ այս իշխանությունները եւ հատկապես առողջապահության ոլորտի պատասխանատուն ցույց են տվել իրենց կառավարչական հմտությունները, ավելի ճիշտ դրանց չգոյությունը։ Կորոնավիրուսային վեց ամիսների ընթացքում այս մարդիկ ամեն ինչ այնքան ձախողեցինք, որ տարածաշրջանում, ինչու ոչ աշխարհում բացասական ցուցանիշներով առաջին հորիզոնականներն ենք զբաղեցնում։ Այսքանից հետո գալ ու տնօրինել ուրիշների սեփականությունը , լի է արկածախնդրությամբ եւ մեծ վտանգներով։

Անի Սահակյան

դիտվել է 2815 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am