«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ։
Ըստ այդմ, «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում է աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։ Թերթի տեղեկություններով, ընդհանուր առմամբ ընդունելի եւ գովելի համարելով այս նախաձեռնությունը՝ այդուամենայնիվ, այն ոչ միանշանակ է ընդունվել տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ «Երկրապահում»։
Հիմնական անհանգստությունը կապված է այն հանգամանքի հետ, որ հանրային քննարկման ներկայացնելուց առաջ իրենց հետ մասնագիտական «կոնսուլտացիաներ» չեն արվել, այսինքն՝ մի տեսակ անտեսվել է «Երկրապահի» տեսակետը։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, հիմնական անհանգստությունն ու մտահոգությունը վերաբերում է աշխարհազորի ղեկավարմանը, որը վերապահված է ՏԻՄ ղեկավարներին (տեղակալներին)։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս անհանգստություններին ի պատասխան ասվել է, թե հանրային քննարկումները հենց նրա համար են, որ բոլորն իրենց տեսակետները հայտնեն»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը