Փաշինյանի հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցի

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» կամ խոսակցական լեզվով ասած՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հարցազրույց է տվել սեփական լրատվամիջոցներից մեկին եւ ուշագրավ գնահատականներ հնչեցրել : Հեղափոխության, այսօր նաեւ իշխանության մեծ փայատիրոջ խոսքից , պահվածքից, ինքնավստահությունից կարելի էր փաստել, որ Սորոսը իր հայաստանյան ֆիլյալով իշխանության ոչ թե հիսուն, այլ ավելի մեծ տոկոսով բաժնետերն է եւ որ անկախ վերջին ժամանակների խոսակցությունների չի պատրաստվում զիջել իր ակցիաները, ատամներով պահելու է իր դիրքերը: Ինչպես հայտնի է՝ վերջին ժամանակներում իշխանության քաղպայմանագրային եւ սորոսական թեւերում խուլ հակամարտություն է ընթանում, պատճառը կարծես թե Նիկոլ Փաշինյանի ռուսական ռեւարանսներն են եւ հատկապես սորոսականների բնորոշմամբ բռնապետ Լուկաշենկոյին շնորհավորելը: Խոսակցություններ սպրդվեցին, թե Փաշինյանը որոշել է դուրս գալ սորոսական ազդեցության դաշտից՝ նախընտրելով իրական ռազմավարական գործընկրություն Ռուսատանի հետ, անգամ իշխանական դաշտից Ալեն Սիմոնյանի շուրթերով վիրավորանքներ հասցվեցին Սորոսին, թե նա ում շունն է, որ խառնվի հայաստանյան իշխանության գործերին, բայց դատելով Մինասյանի գնահատականնեից, սորոսական թեւն ամեն ինչ անելու է անձամբ Ալեն Սիմոնյանին պատժելու համար: Մինասյանն ասում է, թե ինքը չի կարծում, որ ինչ որ կարծիքներ դրանք իշխանության տեսակետներն են: Լարիսա Մինասյանը օգոստոսի 14-ին նամակ էր հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով Ալեն Սիմոնյանի արտահայտած մտքերը քննարկման դնել Էթիկայի հանձնաժողովում:

Մինասյանը, ըստ ամենայնի դիվանագիտական շեշտադրում արեց. «Նախ չեմ ուզենա և երբևիցե չեմ կարծում, որ ինչ-որ կարծիքներ դրանք իշխանության դիրքորոշումն են»,- ասաց նա՝ հասկացնելով, որ դա միայն Ալեն Սիմոնյանի կարծիքն է, այս դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար է էթիկայի հանձնաժողով հրավիրելու պահանջը, եթե նա չի դիտարկվում իշխանության պաշտոնյա, ԱԺ փոխխոսնակ: Սույն հանձնաժողովը միայն պաշտոնյաների վարքն է քննում, ոչ թե շարքային քաղաքացիների: Սրանից կարող ենք հասկանալ սորոսական տրամադրություները, որը բնորոշվում է հայտնի խոսքով՝.«Շան հետ ընկերություն ենք անում, բայց ձեռքներիցս փայտը չենք գցում»:
Հատկապես՝ Մինասյանը չթաքցեց , որ իր համար մտահոգիչ են նման դրսևորումները.«Մտահոգիչ է, ոչ միայն և ոչ այնքան այս պարագայում՝ նաև թե անձնավորված, թիրախավորված կամ հիմնադրամի շուրջ խոսակցությունները, բայց այն, որ այդ խոսակցությունները, այդ լոզունգային մոտեցումն իմաստազրկում է թե՛ գործը, թե՛ գործունեությունը, թե՛ նպատակները, և դա իսկապես վտանգավոր է»:
Այդուհանդերձ հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում՝ որքանո՞վ են կյանքի կոչվում նոր իշխանությունների հեղափոխական գաղափարները, Լարիսա Մինասյանը պատասխանեց.
«Հեղափոխությունը ոլորտի հեղափոխություն չի. հեղափոխությունն ընդհանրապես ավելի մեծ համակարգային պահանջ է, և եթե այդ տեսակետից դիտենք, ապա առաջին և շատ մեծ քայլը, տեկտոնիկ շարժը՝ արդար և ազատ ընտրությունների փաստով, արդեն կատարված է, դա մեծ և լուրջ փոփոխություն է»:

Իր գնահատականներում նա կարևորեց հակակոռուպցիոն մեխանիզմների զարգացումը, ապա նշեց, որ կա ոչ այնքան կոնսոլիդացված մոտեցում ժողովրդավարական ինստիտուտները վերականգնելու հարցում:

Ի դեպ, այդ հարցում նա շեշտեց անցումային մեթոդների անհրաժեշտության մասին:

Զրույցի ողջ տրամադրություններն ամփոփելով կարող ենք փաստել, որ եթե նույնիսկ կա հակամարտություն իշխանության երկու փայատերերի միջեւ, ապա դա չհրապարակայնացվեց սորոսական թեւի պարագլխի կողմից, եթե չասենք ճիշտ հակառակը, Մինասյանը բազում հարցերում դրվատեց իշխանություններին: Իհարկե, ամբողջությամբ դժվար է վերծանել տիկնոջ ասելիքը, քանզի նրա կոտրված կիսահայերեն խոսքը, եւ չգիտես ամերիկյան, անգլիական, թե թուրքական մտածողությունը դա թույլ չէր տալիս, բայց ամենայն հավանականությամբ՝ թուրքական, քանզի այն ապազգային ծրագրերը, որ այս թեւի միջոցով փորձ է արվում իրականություն դարձնել, միայն մեր հակառակորդ Թուրքիայում կարող են մտածել…

Անի Սահակյան

դիտվել է 2614 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am