«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ազատվել է պաշտոնից։ Նա նախարարության ամենահին աշխատողներից է՝ 92 թվականից համակարգում է։ «Ինչո՞ւ եք ազատվել» հարցին նա պատասխանեց․ «Չգիտեմ։ Նախարարը կանչեց, ասեց՝ արի էլ չշարունակենք աշխատել»։ Պատճառը չնշվե՞ց։ «Համենայնդեպս, ինձ չի ասվել։ Ասվել է՝ շատ շնորհակալ եմ քո աշխատանքից, բայց եկեք էլ չաշխատենք։ Որեւէ ինցիդենտ չի եղել»։
Կարո՞ղ է տարիքն է պատճառը, եւ Ցոլակյանը երիտասարդ քարտուղար է ուզում։ «Ինչու 50 տարեկանը մե՞ծ է։ Նոր է մեր աշխատելու ժամանակը, տղամարդուն պետք է 40-ից հետո լուրջ աշխատանքի նշանակել, որ ջահել-ջուհուլական հովերն անցնեն, լուրջ գործ անի»,- նեղացած ասաց Զարգարյանը։ Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նույնպես երիտասարդ չէ՝ հունվարին 69 տարեկան կլինի»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը