Անհանգիստ նոպաներ, գողականից մինչեւ դատական գործեր․ իշխանությունում խառն են

Այսօր Հայաստանում կատարվող բոլոր գործընթացները պտտվում են իշխանությունը պահելու առանցքի շուրջ: Գրեթե չկա մի այնպիսի գործողություն, որը կզարգանա բնականոն հունով՝ սկսած նախարարների պաշտոնանկության հարցից, վերջացրած դատական պրոցեսներ: Իշխանության քայլերը թերեւս պայմանավորված են ընդդիմադիր դաշտում ընթացող շարժերով: Հատկապես վերջին ժամանակներս ընդդիմադիր թեւում մեծ աժիոտաժ է, մամուլը գրում է մոբիլիզացվելու, առկա դժգոհությունները համախմբելու եւ մեծ ալիք բարձրացնելու մասին:

Ակտիվ են ՀՅԴ-Ծառուկյան-Վանեցյան եռյակը, Սերժ Սարգսյանը իր ՀՀԿ-ով, Ռոբերտ Քոչարյանը: Չի բացառվում, որ նրանք փողոցային պայքար սկսեն, որի դեմ առնելը բավական դժվար է լինելու: Պատահական չէ, որ, ըստ տեղեկությունների, իշխանությունը իր մարզային պատգամավորներին օրերս պատվիրակել է շրջել իրենց համայնքներում, լսել մարդկանց, լուծում տալ դժգոհություններին:  Թվում էր, թե Արսեն Թորոսյանի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկությունն օրերի հարց էր, գործընթացներն ու այս պաշտոնյաների վարքը հուշում էր, որ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չի մնում, նա ուր որ է կազատի նարնց՝ անսալով ոչ միայն հանրային դժգոհություններն, այլեւ թիմի ներսում կուտակվածը, բայց անսպասելի շրջադարձ եղավ երկուսի դեպքում էլ: Կարելի է ենթադրել, որ իշխանությունը իր համար ոչ այնքան նախանձելի փուլում չի ուզում ճաքեր առաջացնել, որոնք ավելի կդյուրացնեն այն քանդելու պրոցեսը: Հիմա դրա ժամանակը չէ, այլ միասնական եւ ուժեղ թիմ դրսեւորելու պատրանքներ են պետք: Թեեւ դա էլ չի ստացվում եւ Նիկոլ Փաշինյանի գերնյարդային վիճակները երբեմն բացահայտ են դառնում կառավարության նիստերին, իսկ դրանց կուլիսային դրսեւորումների մասին լեգենդներ են պտտվում:

Հեշտ չէ կառավարել մի իրավիճակում, երբ տնտեսական զրո ակտիվությանը զուգահեռ կորոնավիրուսային պատերազմն է ու արտաքին աշխարհի հետ ոչ բարենպաստ հարաբերություններ, ռուսական կողմի ճնշումներ… Նիկոլ Փաշինյանի վերջին հույսը մնացել է ՀՔԾ-ն, որով նա իրականացնում է նախկինների դեմ պայքարը, լրացնոմ քրեական գործերը, նոր գործեր են կարվում:

Ուստի դատական գործընեացները նույնպես պետք է դիտարկել ներքաղաքական տիրույթում: Դատարանը կալանքի տակ թողեց նախկին իշխանության ամենաազդեցիկ նեկայացուցիչներից ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու եղբորորդուն, թեեւ նրա պաշտպանական խմբի միջնորդությանը եւ հիմքերի: Պետք չէր ակնկալել, որ այս փուլում իշխանությունը կուժեղացնի նախկինների թիմը, ճիշտ հակառակը տեղեկություններ կան, որ առաջիկայում նոր <<խոշոր գլուխներ>> են անազատության մեջ հայտնվելու, որպեսզի ներքաղաքական գործընթացներին մասնակցություն չունենան:

Հասել են նաեւ գողական աշխարհին, օրենքով գողեր են ձերբակալվում, բերման են ենթարկվում, իշխանությունը նրանց պահում է իր հսկողության տակ:

Անի Սահակյան

դիտվել է 2805 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am