Լավրովը փակագծեր է բացում. ինչու է լռում հայկական կողմը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «Տրուդ» թերթին տրված հարցազրույցում սենսացիոն հայտարարությունները Հայաստանի վեաբերյալ, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ կերպ չմեկնաբանվեց:

Հարցազրույցից անցել է մեկ շաբաթից ավելի, բայց որեւէ արձագանք թե ԱԳՆ-ից, թե անձամբ Փաշինյանի կողմից այդպես էլ չի հնչել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել էր այն պատճառների մասին, որոնք հանգեցրել են Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հուլիսյան սրացմանը։ «Տրուդ» թերթի հետ զրույցում Լավրովը նշել է, որ այս սրացումը 1994 թվականից գործող հրադադարի ռեժիմի երկրորդ (2016 թվականի ապրիլից հետո) առավել ծավալուն խախտումն էր։

Նաեւ ավելացրել էր, որ 26 տարվա մեջ առաջին անգամ դաշտային հրետանու, նռնականետների ու հարվածային զենքի կիրառմամբ մարտական բախումները տեղի ունեցան ոչ թե Ղարաբաղի շփման գծում, այլ, անմիջապես, Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին։

Մեջբերում ենք Լավրովի խոսքի ամենաաղմկահարույց հատվածը:
«Պատճառների մի ամբողջ համալիր է բերել հակամարտության սրմանը։ Հիմքում իհարկե չլուծված ղարաբաղյան հարցն է։ Դրան գումարած երկու երկրներում էլ հանրության չափազանց տաքացած լինելը։ Սրման համար լրացուցիչ խթան հանդիսացավ նաև հայկական կողմի որոշումը`վերականգնել սահմանային հին անցակետը, որը գտնվում է ադրբեջանական գազի արտահանման խողովակաշարից 15 կմ հեռավորության վրա։ Դա ոմանց մոտ անհանգստություն առաջացրեց, մյուսների մոտ` չարդարացված պատասխան արձագանք, արդյունքում հակամարտությունը սրվեց և կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ», - ասել էր նախարարը հավելելով նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ։ Արդյունքում Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, թեկուզ և ոչ առաջին անգամից, բայց հաջողվել է հուլիսի 16-ից վերադառնալ հրադադարի ռեժիմին։

Եթե կարճ ձեւակերպենք Լավրովի ասելիքի առանցքը, ապա կոնֆլիկտը սրել է հայկական կողմը եւ որ հայկական կողմի պատասխանը եղել է <<չարդարացված>> ուժեղ, այլ կերպ ասած` տավուշյան դեպքերի այդ ողջ պատասխանատվությունը ՌԴ պաշտոնյան դնում է հայկական կողմի վրա: Ուշագրավ է, որ պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը: Արդյոք սա նշանակում է, որ Լավրովը ճիշտ է եւ ՀՀ գերագույն հրամանատարն էր դիրքային առաջաղացման, ասել կուզի <<չարդարացված>> ուժեղ պատասխանի հրահանգ տվել, որովհետեւ ռազմական ղեկավարությունը չէր կարող առանց նման հրահանգի ինքնագործունեություն ծավալել եւ դիրք գրավել: Եթե ճիշտ է, ապա ինչպես բացատրել Նիկոլ Փաշինյանի այն պահվածքը, որ կառավարության նիստում իբր փորձում էր հասկանալ խնդի էությունը եւ հարցնում՝ գուցե ՈՒազը մոլորվել է…

Լավրովի հայտարարությունն ու ՀՀ իշխանություննեի լռությունը բազում հարցադրումներ են առաջ բերել: Գոյության իրավունք ունե՞ն ռուսական կողմի որոշ փորձագետների այն դիտարկումները, թե կոնֆլիկտն ակնհայտ հրահրված էր աշխարհաքաղաքական դրդրապատճառներով, նպատակը Ռուսաստանը ներքաշել այդ գործոություններում, ապա դնել ռուսական ռազմակայանի Հայաստանից դուրսբերման, Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցության դադարեցման հարց: Պատահական էր արդյոք հայաստանյան սորոսականների գերակտիվացումն այդ օրերի եւ ոչմիթիզական դիրքերից հանդես գալը, սրանք հարցեր են, որոնց պարտավոր է ՀՀ իշխանությունը պատասխաններ տալ:

Անի Սահակյան

դիտվել է 6894 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am