«Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից, տվել մյուսին. վերջում փոշիացրել է ու ոչ մեկին փայ չի հասել». ՀՀ երկրորդ նախագահ (video)
«Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից, տվել մյուսին: Եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է ու ոչ մեկին փայ չի հասել: Պոպուլիստական մի բանաձև է, որը կիրառվում է, և ցավոք մեր ժողովրդի մի մասը դա ընկալում է որպես ճշմարտություն»,- կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ կառավարության մոտեցումը կոռուպցիայի դեմ պայքարում մեկից վերցնելն ու մյուսին տալն է:
