Դավիթ Տոնոյանը Վիգեն Սարգսյանի հետքերով․ պատերազմի վտանգը մե՞ծ է

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի մի քանի նախագիծ, որոնց հաստատման դեպքում Հայաստանում կստեղծվի աշխարհազոր:
«Ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:

Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծերի հիմնավորման մեջ:

Թե կանոնավոր բանակ ունեցող երկրի ինչի՞ն է պետք «աշխարհազոր» ստեղծելը, ո՞ւմ ուղեղում է ծնվել այդ հանճարեղ միտքը` հայտնի չէ։ Հատկապես, երբ այդ բանակը հռչակել ենք տարածաշրջանում ամենամարտունակը եւ դա անհերքելի իրողություն է:
Արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ճիշտ էին, երբ վերլուծելով իրավիճակը եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, նկատում են, որ պատերազմի վերսկսման հեռանկարն այսօր ավելի քան երբևէ տեսանելի և շոշափելի է, ուստի մենք էլ պիտի ազգովի պատրաստ լինենք կռիվ տալու ոսոխի դեմ եւ սրանով է պայմանավորված աշխարհազորի ստեղծումը: Խոսքը ոչ թե լոկալ ռազմական բախումների մասին է, ինչպիսին Տավուշի ուղղությամբ անցած ամիս տեղի ունեցածը, այլ , իսկապես լայնածավալ գործողությունների: Սա նշանակում է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի եւ հատկապես իր տիկնոջ վարած կեղծ խաղաղասիրական քաղաքականությունն իրականում առոչինչ է եւ իրականում պետք է պատրաստվել պատերազմի:

Իսկ բանակը միայն հերիք չէ ու պետք է ստեղծել նաեւ աշխարհազոր, որը կկարողանա դիմակայել Նիկոլ Փաշինյանի «կիրթ» գործընկերոջ քմհաճույքներին: Եթե արցախյան հարցի թնջուկը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունն ամբողջությամբ չի սպառվել, ապա ինչ իմաստ ունի ազգը դարձնել զինվորական: Քանզի իրականում սա նախկին իշխանության ազգ-բանակ կոնցեպտի տրամաբանական շարունակությունն է լինելու, թեզ, որն այդքան քննադատում, ծաղրում էին ներկայիս իշխանավորները, երբ նախկինները Պնախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ փորձում էին հանրությանը մղել բանակին աջակցելու գործին, մեկ լվացքի մեքենա նվիրելու ակցիա կազմակերպվեց, մեկ տուֆ, մեկ անվադող եւ այլն: Այսօրվա իշխանականները, որոնք նախկինների ամենամոլի քննադատներն էին և մեղադրում էին, թե սա նշանակում է, որ մենք բանակ չունենք, չկա պետական մոտեցում եւ բանակի կարիքները դրվում է հանրության վրա: Հիմա նույնը կարելի է ասել աշխարհազորի մասին, եթե կհակադարձեն, թե խնդիրներն են ուրիշ եւ աշխարհազորերը միայն գործելու են ռազմական իրավիճակներում, ապա դրան հավատացողներ չպետք է , որ լինեն: Քանի որ միայն այդ նպատակով աշխարհազոր ստեղծելու իմաստ չկար, սա ցույց տվեց նաեւ ապրիլյան քառօրյան, երբ բոլորը մեկ մարդու պես ինքնակազմակերպվեցին եւ ամեն մեկն իր տեղում սկսեց պատերազմել:

Անի Սահակյան

դիտվել է 2039 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am