Հարսանեկան սկանդալ Ադրբեջանում․ կալանավորվել են նախկին պատգամավորն ու հատուկ ծառայությունների գնդապետը. Տեսանյութ

Հարսանիքը համավարակի ամենաթեժ պահին Ադրբեջանում հսկայական սկանդալի պատճառ է դարձել։ Օգոստոսի 22–ին 15 օրով կալանավորվել է երկրի ամենաազդեցիկ անձանցից մեկի՝ նախագահի նախկին օգնական, «գորշ կարդինալ համարվող» Ռամիզ Մեհթիևի փեսան։

Մեհթիևը ճոխ տոնակատարություն է կազմակերպել թոռնուհու համար կորոնավիրուսի համավարակի և հարսանիքների լիակատար արգելքի պայմաններում։

Այդ սկանդալի բոլոր մասնակիցները բարձրաստիճան հայտնի մարդիկ են։

Հարսի հայրը՝ Մեհթիևի փեսան, նախկին պատգամավոր է, անունն ու ազգանունը համընկնում է երկրի նախագահի անվանն ու ազգանունին՝ Իլհամ Ալիև։ Փեսայի հայրը՝ Ռովշան Մուստաֆաևը, պետանվտանգության ծառայության գնդապետ է, նա նույնպես 15–օրյա կալանքի է դատապարտվել։

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի օրերին հարսանիք անելը կտրականապես արգելված է 2020 թ․–ի մարտից։ Այս մասին բազմիցս խոսել են և նախագահ Իլհամ Ալիևը, և վարչապետը, և կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Բազմիցս կասեցվել են երկրի շրջաններում նվազագույն թվով հյուրերով հարսանիք անելու փորձերը։

Այդ մասին լուրերում միշտ հաղորդվել է, որ հանդիսության կազմակերպիչները կալանավորվել են, իսկ հարսանիքների բոլոր մասնակիցներին լուսանկարել են ոստիկանական բաժանմունքի միջանցքում, հետո այդ նկարները հրապարակել սոցցանցերում։

Այս «բարձրաստիճան» հարսանիքի լուսանկարներն ու տեսանյութերը լրատվամիջոցներում են հայտնվել այն բանից հետո, երբ դրանք իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել հյուրերից մեկը՝ երգչուհի Այսել Թեյմուրզադեն։

Նա Բաքվի հանրությանը ծանոթ է 2009 թ․–ի «Եվրատեսիլին» Արաշի հետ կատարած Always երգով։

Հարսանիքն անցկացվում էր Բաքվի ավաններից մեկում՝ Նովխանիում։ Տեսանյութում երևում է, որ հանդիսությունն անցկացվել է փակ տարածքում, մարդիկ սեղանների շուրջ մեծ խմբերով են նստած։

Ընդ որում, օպերատիվ շտաբի սահմանած կանոններով, մեկ սեղանի շուրջ կարող է նստել վեցից ոչ ավելի մարդ, իսկ փակ տարածքներում ճաշկերույթներն ընդհանրապես արգելված են։

Հյուրերի թվում են նախկին և գործող նախարարներ, պատգամավորներ և այլ հայտնի անձինք։

82-ամյա Մեհթիևը Ադրբեջանի նախագահի վարչակազմի անփոփոխ ղեկավարն էր 1995 թ․–ից։ Բացի այդ, դրանից առաջ՝ ԽՍՀՄ տարիներին, նա նմանատիպ պաշտոն էր զբաղեցնում ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր պաշտոնավարման ժամանակ։

2019 թ–ի հոկտեմբերին նա պաշտոնանկ արվեց, զբաղեցրեց Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնն ու Ադրբեջանի Անվտանգության խորհրդի անդամ է։

Սկզբից իշխանությունները փորձում էին հարսանիքը ներկայացնել որպես «սովորական ճաշկերույթ», այդպես էր լրագրողներին ասել ներքին գործերի մամուլի քարտուղար Էհսան Զահիդովը։

Այնուհետև նա հայտարարել էր, որ նման բան չի ասել, և միայն հետո ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որ մեղավորները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ։

Հասարակության զայրույթն էր առաջացրել պատգամավոր Սիավուշ Նովրուզովի արձագանքը, որը նույնպես մասնակցել էր հարսանիքին։

Նա լրագրողներին հայտարարել էր․ «Այո, ես ներկա եմ եղել հարսանիքին և լավ եմ արել»։

Դրա համար Նովրուզովը նախազգուշացում է ստացել «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունից, որի կառավարման անդամ է։

Սոցցնցերում շարունակվում է վրդովմունքը, այնտեղ 15–օրյա կալանքն ու նախազգուշացումը բավականաչափ խիստ պատիժ չեն համարում։ Շատերն են պահանջում այնպես վարվել, ինչպես սովորական քաղաքացիների դեպքում․ լուսանկարներն էլ հրապարակել ոստիկանական բաժանմունքի միջանցքում։

 Աղբյուրը՝ jam-news.net

դիտվել է 883 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am