Մեծ պայթյունի սպասելիս. Արայիկ Հարությունյանը յոթ օրում տասը Աստված է փոխում

Արցախում ձեւավորած երկբեւեռ իշխանությունը դրամատիկ ու հետաքրքրական է դարձնում ներքաղաքական կյանքը: Մենք բազում առիթներ ենք ունեցել արձանագրելու այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական շրջանում շախմատային որոշում ընդունեց՝ իր ստվերային աջակցությունը հայտնելով թե Արայիկ Հարությունյանին, ով շնորհիվ տնտեսական կապիտալի Արցախում մեծ ընտրազանգվածի էր տնօրինում, թե Սամվել Բաբայանին, ում շրջապատն ավելի շատ գեներալիտետն է, պատերազմի բովով անցած մարդիկ: Փաշինյանի խաղարկային ընտրությունը թերեւս հասկալաի էր, յուրաքանչյուր պահի կօգտագործի նրանցից մեկին, բացի ներքաղաքական-ներիշխանական մրցակցային միջավայր կստեղծի: Կյանքը ցույց տվեց, որ նրա հաշվարկն ըստ էության արդարացված է, պատահական չէ մամուլում այսօր արծարծվում է Արցախում երկբեւեռ իշխանության եւ Բաբայան-Հարությունյան մրցակցության թեման: Սակայն, եթե Բաբայանը ընտրություններից հետո ավելի ինքնուրույն եւ հավասարակշռված դիրքորոշում ունի առ հայաստանյան իշխանությունները, ապա Արայիկ Հարությունյանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ Փաշինյանի կցորդը լինելու իր կարգավիճակից եւ ներքաղաքական կուրսն ու մթնոլորտն էլ ձեւավորում է այս համատեքստում: Այս իրավիճակում, իսկապես, լակմուսի թուղթ էր Արթուր Վվանեցյանի գլխավորած պատվիրակության այցն Արցախ, որի բարձրացրած աղմուկը մի քանի օր է չի դադարում: Բոլորն են տեղյակ, թե ինչպիսի մտերիմ ու ջերմ հարաբերություններ կան նախագահի եւ ԱԱԾ նախկին տնօրենի միջեւ, բայց արցախյան այցի ընթացքում հանկարծ լրատվամիջոցները գրեցին, որ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ահից հրաժարվում է ընդունել Արթուր Վանեցյանին: Փոխարենը Սամվել Բաբայանը մեծ կազմով դիմավորել, հյուրընկալել, անգամ մեծ խնջույք է կազմակերպել Վանեցյանի ու նրա կուսակիցների համար: Ավելի ուշ լրատվամիջոցներում մեկ այ ինֆորմացիա տարածվեց, որ իրականում հանդիպում եղել է, բայց ոչ պաշտոնական, Վանեցյանն ու Հարությունյանը մի քանի անգամ նույնիսկ ճաշել են իրար հետ,պայմանավորվելով, որ չհրապարակեն, բայց Նիկոլ Փաշինյանը իմանալով այդ մասին զանգել ու Արայիկ Հարությունյանին խոստացել է փռել ասֆալտին, որից հետո խոսնակը տարածել է այն աղմկահարույց հայտարարությունը, թե Հարությունյանը չի կարող պաշտոնական հանդիպում կազմակերպի այնպիսի ուժերի հետ, որոնք չեն կիսում Փաշինյանի վարած քաղաքականությունը: Փաշինյանի մահակի հարվածի վտանգը արցախյան իշխանություններին փաստորեն այն կարգի են խուճապի մատնել, որ գերադասում են նման բաժանարար գծեր քաշել հայաստանցու եւ արցախցու միջեւ, մի բան, որից այդքան խուսափել են թե Հայաստանի, թե Արցախի բոլոր ժամանակների իշխանությունները: Եւ հատկապես արցախյան իշխանությունները, որոնց հաջողվել է այն պահել ժողովրդավարական կղզյակ՝ հեռու հայաստանյան ներքաղաքական խժդժություններից: Այժմ Արայիկ Հարությունյանն ինքնակամ է չճանաչված պետությանը ներքաշում այսպիսի կեղտոտ ու վտանգավոր խաղեի մեջ: Անհեռատես եւ անկայուն այս գործիչը դեռեւս չի կողմնորոշվում իր տեղի ու դերի հարցում, նրա գերխնդիրը Փաշինյանի կամքը կատարելն է, այդ կամքին է ստորադասվում նաեւ ընկերություն, մարդկային հարաբերություններ եւ այս կարգի հասկացությունները: Նա պետք է իմանար, որ եթե Բաբայանը առանց վախենալու, հրապարակային ընդունել էր Վանեցյանին, ապա մի օր թեկուզ այս շրջանակների միջոցով ջրի երես պիտի դուրս գար նաեւ իր գաղտնի հանդիպման մասին ինֆորմացիան, ինչն թլ եղավ: Իսկ փաստն ինքնին խոսում է այն մասին, որ Հարությունյանի հավատարմությունը Փաշինյանի նկատմամբ առերեւույթ է, իսկ իրականում <<տակից>> լավ էլ իր գործը տեսնում է, միգուցե հասկանում է՝ այսօր Փաշինյանը կա, վաղը չկա եւ պետք չէ ըկերությունը կորցնել: Պատահական չէ, որ Արցախում նրա մասին ասում են, թե յոթ օրում տաս Աստված է փոխում: Մնում է մարսի այս ամենը, քանզի Նիկոլ Փաշին յանն այս այցից հետո, իսկապես, մտածելու բան ունի, հրապարակային հայտարարություններն այլ բան են, ռեալ քաղաքականությունը՝ այլ եւ փոխհարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն է առաջ գալու:

Անի Սահակյան

դիտվել է 4149 անգամ
Լրահոս
«Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am