Քաղաքական առեւտուր՝ հարկատուներիս գրպանից

Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան։

Անամոթությունն ու ցինիզմն այն մակարդակի են հասել, որ միլիարդավոր պարգեւավճարների պրակտիկան արդարացվում է պետության ղեկավարի, երբեմնի հեղափոխական լիդերի կողմից, ով մինչ իշխանության գալը թիմով խոստանում էր ոտքով գնալ աշխատանքի, ապրել մեր՝ շարքայիներիս պես, չօգտվել ծառայողական թանկարժեք մեքենաներից, մի խոսքով՝ չդառնալ ՀՀԿ-ական պաշտոնյա։ Կյանքը ցույց տվեց, որ որեւէ իշխանությունում ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասեր նման մասշտապբի կոռուպցիա եւ թալան չի եղել պետբյուջեից, որքան հիմա է։ Եւ ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանի խոսքով` առաջին անգամ է պատմության մեջ նման բան կատարվում, որ նախարարն ու մարզպետը պարգևավճարի կարիք ունեն։

ՀՀ նախարարներն ու կառավարության անդամները նրա խոսքով՝ ճիշտ են անում, որ պարգևավճար են ստանում։ Ֆեյսբուք սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ երեկ հայտարարեց վարչապետը․ «Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաև ժողովրդի պատիվն է, քանի որ կարևոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառային։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգևավճարների կարիքն ունեն»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` առաջին անգամ է պատմության մեջ նման բան կատարվում, որ նախարարն ու մարզպետը թալանով չեն զբաղվում և պարգևավճարի կարիք ունեն։
Մի կողմ թողնենք, որ առնվազն անբարոյականություն է աղքատ երկրում խոսել պաշտոնյաների բարեկեցության մասին, ուր շարքային քաղաքացին առնվազն 10-20 անգամ պակաս գումար է ստանում, մի կողմ թողնենք հարցը, եթե արատավոր ոչինչ չկա, ինչու որպես աշխատավարձ չեք սահմանում ձեր պաշտոնյաների համար, այլ պարգեւավճարների՝ «լեւի գումարի» տեսքով եք բյուջեն թալանում, միգուցե, հասկանում եք, որ մի բան է տակից բյուջեն թալանելը, մեկ այլ բան փաստացի ի ցույց դնել սոցիալական այն անջրպետը, որը կա իրականում եւ այն է՝ երբ պաշտոնյան 1.5 միլիոն դրամ է ստանում, իսկ ուսոցիչը՝ 80-100 հազար դրամ։
Սակայն մի արատավոր երեւույթ էլ է մեզանում ավանդույթ դարձել։

Հեռացող պաշտոնյաներին ճանապարհում են մեծ պարգեւավճարով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ օրինակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնը լքելուց առաջ 1 800 000 դրամ է ստացել, նախկին քաղաքապետ Հայկ Սարգսյանը մոտ չորս հազար դոլարի չափ է պարգեւատրվել։

Փաստորեն, Փաշինյանի հեղափոխական պաշտոնյաները պատմության գիրիկն են գնալու եւ հիշվելու են ոչ թե կատարած աշխատանքի, այլ ստացած պարգեւավճարների չափով։ Սրանից այն կողմ նրանք ոչնչով աչքի չեն ընկնում, թքած ունեն քաղաքացիների եւ պետության առջեւ ծառացած խնդիրներին։ Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին պարտքը հասավ 8 միլիարդին: Միայն հուլիսին Փաշինյանի գլխավորած կառավարոթյունը վերցրել է 221.000.000 դոլարի պարտավորություն։
Բայց մենք պետք է մեծ պատիվ համարենք կիսաանգրագետ երիտհեղափոխականների միլիարդավոր պարգևավճարները, այն միլիարդավոր գումարները, որոնք մեր՝ հարկատուներիս գրպանից հոսում են միայն հանուն այն բանի, որ Փաշինյանը կարողանա պահել իր թիմը, քանզի եթե փողն էլ չլինի, ոչ մեկ նրա կողքին չի կանգնի։

Անի Սահակյան

դիտվել է 2981 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am