Բռնապետական խաղեր. ՍԴ-ի հարցում Փաշինյանը փրփուրներից է կախվում

Կառավարության, այն է՝ Նիկոլ Փաշինյանի առաջադրած Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից եւ ինքնաբացարկ հայտնում:

Նրա առաջադրումն իսկզբանե սվիններով ընդունվեց ոչ միայն հանրության ակտիվ շերտերի կողմից, այլեւ հենց իշխանության ներսում: Նա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում դատական համակարգի կարկառուն ներկայացուցիչ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է: Հենց այս հանգամանքն էր բուռն վրդովմունքի պատճառ դարձել:

Մի քանի շաբաթ է` մամուլը գրում էր Իմ Քայլում իշխող տրամադրությունների մասին, ինչպես նաեւ թեկնածուի հետ հանդիպման մանրամասներ սպրդվեցին՝ տպավորություն ստեղծելով, որ պատգամավորները խորը ընդվզել են Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ եւ որոշել, որ չեն ընտրելու Վահրամ Ավետիսյանին, ում հայրը մասնակցել է նաեւ մարտիմեկյան գործով կայացրած դատավճիռներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի:

Թեկնածուն իր ինքնաբացարկը նույնպես պայմանավորում է իշխող ֆրակցիայի հետ հանդիպումով. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։
Հետևաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»:

Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավետիսյանի թեկնածության մասին Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել իր խորհրդական Աննա Վարդապետյանը, ով ժամանակին Վահրամ Ավետիսյանի հոր օգնականն է եղել:

Ինչն էր իրականում Ավետիսյանի ինքնաբացարկի պատճառը:
Հետաքրքրական է, որ նա կառավարության, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր, ինչը նշանակում էր, որ նրա ՍԴ դատավոր դառնալու համար, առնվազն 88 ձայն ապահովված էր։ Նիկոլ Փաշինյանը կարող էր մի հանդիպումով բոլորին իրենց տեղը նստեցնել եւ հրահանգել չթռնել իր գլխից ու ՍԴ գործուղել իր թեկնածուին: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը այլեւս բռնապետի տիտղոսակիր է եւ նրա ու իմքայլականների փոխհարաբերությունների մասին լեգենդներ են պտտվում, որ Փաշինյանը գերազանցում է պետության բոլոր նախկին ղեկավարներին, թիմի հետ հանդիպումների ժամանակ օդը կանգնում է, ուստի ճիշտ ժամանակն էր օգտվել առիթից եւ մի քիչ դեմոկրատիա խաղալ՝ ցույց տալով, որ ներիշխանական իրական դեմոկրատիա կա:

«Իմ քայլի» պատգամավորները, ցուցադրելու համար, իբր իրենց ինքնուրույնությունը, Վահրամ Ավետիսյանին նախ փակ հանդիպման հրավիրեցին, ապա ինֆորմացիա սպրդվեց, թե նրա բմբուլները քամուն են տվել, եւ վերջում էլ քցեցին թեկնածուին:

Անի Սահակյան

դիտվել է 2459 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am