Հանցավոր լռություն. մարդն արժեք է մահվանի՞ց հետո

Աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը արդեն երեք օր է հացադուլ է հայտարարել: Նա նստել է կառավարության շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի արձանի մոտ, կողքն էլ տեղադրել է ցուցանակ՝ ներկայացնելով իր պահանջները։ 

«Այս իշխանությունը ոտնահարում է մեր ազգային արժեքները։ Պահանջում եմ՝ ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային, ո՛չ Լանզարոտեի կոնվենցիային, ո՛չ թուրքահաճո կրթական չափորոշիչներին, ո՛չ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարին, ո՛չ մեր պատմությանը կեղծմանը, ո՛չ Ամուլսարի շահագործմանը, ո՛չ անօրինական բռնություններին», - գրված է Հակոբկոխյանի ցուցանակի վրա։

Վերջում բազմակետ է դրված՝ խորհրդանշելով այն, որ պահանջներն իշխանություններից այսքանով չեն ավարտվում։

Իսրայել Հակոբկոխյանը 60 տարեկան է, խորհրդահայ նախկին բռնցքամարտիկ է, բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ։ Աշխարհի (1989), Եվրոպայի (1985, 1989, 1991), ԽՍՀՄ չեմպիոն (1979, 1981-83, 1989, 1991) է։ 1985 թվականին (67 կգ քաշային կարգում) և 1989 թվականին (71 կգ քաշային կարգում) ճանաչվել է աշխարհի, 1989 թվականին՝ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։

Այսպիսով՝ եռօրյա հացադուլի նկատմամբ կարծես թե քար անտարբերություն է թե հասարակական, թե քաղաքական շրջանակնեի կողմից: Մեկ-երկու կուսակցականներ են նրան այցելել՝ Ադեկվատ միաբանությունից, Հայրենիք կուսակցությունից, այդուհանդերձ քաղաքական-հասարակական շրջանակներում լռություն է՝ անմարդկային, անհասկանալի: Այս պատկերն ակամայից տեղափոխում է Հաց բերողի դժոխային պատմության օրեր, երբ տարբեր շրջանակներ իրավացիորեն վայնասուն էին բարձրացրել հանուն մարդկային կյանքի, հանուն Հաց բերողի: Նոր Հայաստանում թերեւս փոխվել է արժեհամակարգը, մարդն այլեւս գերագույն արժեք չէ, որեւէ մեկին չի հուզում մարդու կյանքը, կատարած քայլը, առավել եւս չեմպիոնի, որը առնվազն մի քանի անգամ Հայաստանի դրոշը ծածանել է աշխարհում: Առավել եւս ընտրված օրակարգն է մեր ազգային հոգեկերտվածքին հարազատ եւ կարծես թե մեծ ալիք պետք է բարձրանար, բայց ոչ լուռ են ամենքը՜ պետության առաջնորդից սկսած, ով թերեւս միայն տեռորիստական խմբավորման ներկայացուցիչների կյանքի համար է անհանգստացած եւ կարող է Գարեգին Չուգասզյանին այցելել հացադուլի մեջ, բայց չեմպիոնին՝ ոչ: Լուռ են իշխանության ներկայացուցիչները, որոնց արժեհամակարգը սեռափոխվածներն են ու նրանց կյանքը, ճակատագիրը: Ընդ որում՝ թող որեւէ մեկը չփորձի լոլոներ կարդալ, թե Մել Դալուզյանը նախեւառաջ չեմպիոն է, նա այդ տիտղոսն էլ վաստակել է անազնիվ ճանապարհով, մարդն իրեն տղա է համարել, բայց մասնակցել է կանանց մրցաշարին:

Լուռ են նրան պաշտպանողները, անգամ քննադատողները՝ մտավորականից քաղաքական գործիչ, արվեստագետից հասարակական սեկտորի ներկայացուցիչ: Ընդ որում, այս պարագայում, որ Հակոբկոխյանը քաղաքականացված անձ չէ եւ նրան այցելելը քաղաքական դիվիդենտ շահելու կամ կորցնելու տեսանկյունից զրո ազդեցություն ունի: Մեր ժամակների ատելության եւ թշնամանքի գերդոզան թերեւս խեղդել են մարդկային բոլոր հույզերը, եւ այլեւս մարդը բարձր արժեք չէ: Կամ էլ պետք է մահանա, որ նրան սկսեն արժևորել:

Անի Սահակյան

դիտվել է 2076 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am