Սևանցի փոքրիկը վազելով նետվեց Փաշինյանի գիրկը (video)
Փոքրիկ վարչապետին դիմեց. «Ուզում եմ ձեզ հետ նկարվել։ Բա մեր թաղը ե՞րբ եք ասֆալտապատելու»,- երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Սեւան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությունից մուտքի մոտ փոքրիկ տղան վազելով նետվեց վարչապետի գիրկը և դիմեց նրան:
Վարչապետն էլ դիմելով Սեւանի քաղաքապետին՝ ասաց. «Հարց ա տալիս՝ պատասխանի»։
Վարչապետը հարցրեց փոքրիկի մայրիկի նրանց տան հասցեն, քաղաքապետն էլ վարչապետին հայտնեց, որ այսօրվանից արդեն սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։
Վարչապետը ներկաների փոքրիկներին բաժանեց քաղցրավենիքներ։
