Իսկ ղարաբաղյան հարցից գոնե տեղյակ եք

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր, որի մասնակիցները կառավարությունից պահանջում էին միջոցներ ձեռնարկել, որ կարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, երկար տարիներ բնակվել եւ աշխատել են Ռուսաստանում, մարտին եկել են Հայաստան, ու կորոնավիրուսի համավարակի ու սահմանները փակելու պատճառով չեն կարողացել վերադառնալ: Ցույցի մասնակիցներն ասում էին, որ ՌԴ-ում ունեն աշխատանքային պայմանագիր, եւ հիմա հնարավորություն չունեն գնալ ու աշխատել, իսկ Հայաստանում աշխատանք չունեն:

Ցույցի մասնակիցներից ոմանք էլ ասում էին, որ ՌԴ-ում թողել են իրենց երեխաներին, ամուսիններին, ու ընտանիքից հեռու այստեղ մի կեպ գոյատեւում են: «Երեխաս Ռուսաստանում է, վեց ամիս է՝ չեմ տեսել, հիմա հիվանդ է, չեմ կարում գնամ երեխայիս մոտ: Ամսի 30-ին մի ավտոբուս գնաց, Վրաստանը միջանցք էր բացել, մարդիկ բժշկի թղթով են գնում, որ ստեղ էդ բուժումը չկա: Հիմա ես, որ «օնկոլոգիա» չունեմ, բարդ բժշկական վիրահատության կարիք չունեմ, չգնա՞մ: Ինչ է, հիվանդանամ, մեռած վիճակո՞վ գնամ, որ երեխայիս հասնեմ: Մենք խնդրում ենք՝ մեր միջոցներով, թողեք գնանք մեր տուն»,-ասում էր ցույցի մասնակից մի կին:

Կառավարության նիստից հետո արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ ցույցի մասնակիցները <<կոլցո>> օպերացիա իրականացրեցին: Մնացականյանը գերի ընկավ ցուցրարների մեջ եւ բառի բուն իմաստով կտտանքների ենթարկվեց, քանզի ոչ իրավիճակին էր տիրապետում, ոչ խնդրին եւ հայտնվել էր անհարմար իրավիճակում :

Ցուցարարները նախարարին ներկայացրեցին խնդիրը, սակայն նախարարնը փորձեց ցրել ասելով՝ իբր խնդիրը ՌԴ-ին է վերաբերում, եւ ցանկացած բացառություն էլ այդ երկիրն է որոշում, Հայաստանը չի կարող ՌԴ-ի լիազորությունների խնդիրը լուծել. «Հայաստանի քաղաքականությունն ասպիսին է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, եթե ուզում է վերադառնալ, նա կարող է առանց որևէ՝ խոչընդոտի վերադառնալ հայրենիք: Ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս գնացողների համար, նրանք պետք է հաշվի առնեն՝ ինչպիսի քաղաքականություն ունի այդ երկիրը տվյալ խնդրի վերաբերյալ՝ ընդունելու ոչ քաղաքացիների իրենց երկրում։ Մենք, օրինակ, չենք ընդունում այլ քաղաքացիների մեր երկիր, թեև հիմա ավելի հեշտացրել ենք այդ պայմանները: Բայց մենք էլ ենք մեր քաղաքականությունն ունեցել՝ սահմանները փակ պահելու այլ քաղաքացիների համար, արտակարգ դրության պայմաններից ելնելով»,- երկար-բարակ բացատրություններով փորձեց ցրել արտգործնախարարը, բայց ապարդյուն:

Քաղաքացիներից մեկը պնդեց, որ Հայաստանի իշխանությունները կարող են համաձայնության գալ ռուսական կողմի հետ, անել այնպես, որպեսզի գոնե երկու շաբաթով սահմանը բացվի, իրենք կարողանան միանալ իրենց ընտանիքներին:

«Ո՞ւմ հետ համաձայնություն գանք: Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը... Դուք հիմա ինձ տալիս եք հարցեր, որոնք ես պետք է պատասխանեմ Ռուսաստանի իշխանությունների փոխարե՞ն»,- հնչեց անտեղյակ նախարարի ապշեցնող պատասխանը:

Փաստորն, Հայաստանում շուրջ կես տարի է արտակարգ դրություն է ու առնվազն այդքան ժամանակ խնդիրը գոյություն ունի, բայց մեր նախարարը խարխափում է անտեղյակության մեջ: Նա, փաստորեն, փորձ անգամ չի արել՝ մոտենալու խնդրին, հասկանալ դրա էությունը: Իսկ խնդիրը հենց այստեղ է՝ ՀՀ-ում, իսկ ավելի կոնկրետ դա ստեղծել են մեր իշխանություններն իրենց ապաշորհ կառավարման արդյունքում: Մինչ աշխարհը թոթափում է կորոնավիրուսի պանդեմիան, մեզ մոտ արդեն վեցերորդ անգամ ակնհայտ քաղաքական նպատակներով երկարաձգում են արտակարգ դրությունը: Բնական է, որ այս պարագայում մեր երկիրը պետք է հայտնվի այլ պետությունների սեւ ցուցակներում, փակեն մեր դեմ բոլոր դռները, պետությունը, իշխանությունը հենց նրա համար է, որ բանակցի, առավել ես ռազմավարական գործընկերների հետ խոսելու, հարաբերելու խնդիր չպետք է ունենա, եթե անգամ լուծում էլ չգտնվեր, գոնե քաղաքացին իրեն մխիթարված կզգար, ու այսօր պատկան մարմնի ղեկավարից չէր լսի, թե ինքը բացարձակ տեղյակ չէ: Ու այս մարդու վրա է դրված նաեւ ղարաբայան հարցի կարգավորման բանակցությունները, կարող է պարզվի, որ մի օր էլ կանգնի ու ասի, թե ինքը տեղյակ չէ խնդրից:

Անի Սահակյան

դիտվել է 1375 անգամ
Լրահոս
ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով «Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան» «Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից» «Մեծ հիմնահարցեր ունեցող Հայաստանը 9-րդ տարին ղեկավարում են հիմնավոր կրթություն չունեցող, անգամ կոլխոզ չղեկավարած անձինք» Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Իրանը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ նոր հակամարտության․ WSJ Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am