Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը, բայց որոշակի սահամնափակումների վերացմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին արձանագրեց, որ ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, պայմանով, որ մասնակիցները կլինեն պարտադիր դիմակով և սոցիալական հեռավորության պահպանմամբ:
«Բայց ես էլի եմ ուզում ասել, եթե հանկարծ, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ։ Էսպես ասած՝ մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից։ Չնայած՝ մենք ասում ենք՝ վերջին անգամ ենք արտակարգ դրությունը երկարաձգում՝ այն պայմաններում, եթե էս միտումը շարունակվի, և մենք հուլիսի առաջին տանսօրյակի իրավիճակ չունենանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը