Հեղափոխականից օլիգարխ

«Հայաստանում «հեղափոխության» հիմնական թեզը «Սերժիկ հեռացիր»-ն էր, որի բուն իմաստն այն էր, որ հեռացնում ենք նախկին թալանչիներին, ժողովրդին կեղեքած իշխանությանը, եւ գալիս են հեղափոխականները՝ բարձրագոչ լոզունգներով, թե պատրաստ են իրենց ուսերին վերցնել թալանված երկիրը վերակառուցելու գործը, պատրաստ են ոտքով գնալ աշխատանքի, չօգտվել ծառայողական թանկարժեք մեքենաներից, գործուղումներն իբրեւ վոյաժ չընկալել, կարճ ասած՝ դառնալ մեզանից մեկը:

Եթե ուշադիր հետևենք իմքայլական պատգամավորների ելույթներին, ապա այդ միտքն, այս կամ այն փաթեթավորմամբ, պարբերաբար հնչում էր։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ Հանրապետության հրապարակը հռչակում էր ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին, որտեղ պետք է կայավցեին բոլոր որոշումները: Իսկ ինչ տեսանք մենք իրականում եւ գործնականում ընդամենը մեկ տարի անց, անչափ հուզիչ էր:

Մեր տեսածի ողջ փիլիսոփայությունը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի այն արտահայտության մեջ է, որ իրենք նվիրյալներ չեն եւ պետք է բարձր վարձատրվեն, որպեսզի աշխատանք կատարեն: Դեռ հարց է՝ ինչ աշխատանք են արել հանուն պետության ու ժողովրդի, բայց որ հեղափոխականից ձգտում են օլիգարխի, իսկ որոշների դեպքում դա արդեն հաստատված իրողություն է, որեւէ մեկը չի կարող հերքել:
Չանցած 1 տարի պարզվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտի հրամանով էականորեն բարձրացվել են նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հրամանը տրվել է հուլիս ամսին։ Բարձրացած աղմուկից հետո տեղեկությունը հաստատեց վարչապետի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Իսկ ինչո՞ւ գաղտնի, չէ՞ որ ամեն ինչ որոշելու էր ժողովուրդը Հանրապետության հրապարակում, պարզաբանումն առավել քան ծիծաղելի էր՝ ընթացակարգային պահանջներից ելնելով:

Ասենք միջին կենսաթոշակը 44 հազար դրամ է, իսկ ոլորտը համակարգող նախարարի՝ Զարուհի Բաթոյանի աշխատավարձը 2019 թվականին կազմել է 18 միլիոն դրամ, այսինքն 34 անգամ ավելի, ուսուցչի միջին աշխատավարձը 80 հազար դրամ է, կրթության նախարարինը՝ 1,420 հազար դրամ, այսինքն՝ 18 անգամ ավելի։ 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվար պատգամավորները ստացել են 580 միլիոն դրամ պարգեւավճար, 2017-ին, մեկ տարվա ընթացքում, ԱԺ պատգամավորները ստացել են 33 միլիոն դրամ պարգեւավճար, 17 անգամ ավելի քիչ։

Ներկայիս պատգամավորների, նախարարների, նրանց ընտանիքի անդամների՝ վերջին 2 տարում ձեռք բերած բնակարանները, ավտոմեքենաները, հողամասերը պարզապես ապշեցուցչ են ու անհասկանալի՝ որտեղից, ինչ եկամուտով:

Մարզպետ Գարիկ Սարգսյանի հայրը, օրինակ, մի քանի հողամասեր ու ավտոմեքենաներ է ձեռքբերել, Ռոմանոս Պետրոսյանը շուրջ 100 հազար դոլարով բնակարան,
26 միլիոնով բնակարան է ձեռք բերել նաեւ ամենակարկառուն հեղափոխական Սուրեն Պապիկյանը, չգտես ով կամ ինչու բնակարան է նվիրել Հակոբ Արշակյանին, 50 միլիոն արժողությամբ տուն է գնել Արարատ Միրզոյանը, Փաշինյանի շիշ բռնող պատգամավորի քրեականների հետ հարաբերությունների եւ բիզնեսների մասին արդեն լեգենդներ են շրջում, նույնը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի եւ ազգականների մասին՝ ծխախոտի եւ զենքի մաքսանենգության բիզնեսներից սկսած՝ վերջացրած պետական միջոցների հաշվին գերթանկարժեք մեքնենաների ձեռքբերում: Իսկ մաքսայինում Սիփան Փաշինյանի չգրանցված աշխատանքի, համակարգը իր ձեռքում պահելու մասին բոլորը գիտեն:

Հեղափոխականները պետական գնումների, տենդերների ժամանակ էլ առաջնորդվում են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով եւ հենց այս շրջանակներն են ընտրվում բյուջեից եկամուտներ ստանալու հարցում: Պատահական չէ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ այն բանի համար, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։ Պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։

Արսեն Թորոսյանը կնոջ հիվանդանոցին պետպատվերի չափն է նաեւ տասնապատկել : Իսկ թե որքան ու որտեղ են վերադարձրել նախկինների <թալանը>, սա էլ է մնում գաղտնի:

Անի Սահակյան

դիտվել է 5014 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am