Փաշինյանը «քցում» է Սորոսին, անսպասելի շրջադարձ

Բելառուսի նախագահական ընտրությունները, մասնավորապես, Ալեքսանդր Լուկանշենկոյի վերընտրությունը նախագահի պաշտոնում
կռիվ է գցել Հայաստանի իշխանության տունը: Խնդիրը ոչ թե Լուկաշենկոն է, ում ընդդիմադիր եւ խմբագիր Փաշինյանը բռնակալ էր բնութագրում, այլ ՀՀ վարչապետը, ով, ի հեճուկս Արեւմուտքի, շնորհավորեց Լուկաշենկոյին տարած հաղթանակի համար այն դեպքում, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններից հետո ուժի գործադրմամբ ցրեց ընտրության արդյունքներից դժգոհող, իշխանության դեմ ելած ցուցարարներին, զանգվածային անկարգությունների, դյուրավառ հեղուկով շշերի անցած ակնհայտորեն ոչ խաղաղ ցուցարարներին: Բազմաթիվ վիրավորներ կան, հաղորդվել էր առնվազն մեկ հոգու սպանվելու մասին...

Կարճ ասած, Մինսկում այս օրերին «մարտի 1» էր, իսկ, ահա, այս պայմաններում շնորհավորել Լուկաշենկոյին, իշխանության արեւմտամետ թեւը կամ այլ կերպ ասած՝ սորոսականները համարում են անարգանք նախ սեփական սկզբունքների վրա, եւ ամենակարեւորը՝ արեւմուտքի վրա, ով Հայաստանում տեղի ունեցած թավշյա իրադարձությունների հիմնական փայատերն է:

Հասկանալի է որ աշխարհից մեկուսացած Նիկոլ Փաշինյանն այլեւս հասկանում է, որ հատկապես տարածաշրջանում օղակը սեղմվում է իր շուրջը եւ ժամանակն է ռեւերանսներ անել Արեւմուտքից դեպի Ռուսաստան, քանզի հակառակ պարագայում կարող է իշխանությամբ հատուցել, սակայն Մարտի 1-ով անցած եւ այսօր էլ այն իշխանության գլխավոր հաղթաթուղթը դարձրած եւ այդ գործով Ռոբերտ Քոչարյանին մեղավոր հռչակած Փաշինյանից սպասելի չէր նման դիրքորշում, քանզի դրանով նա մի քանի հստակ արձանագրումներ մտցրեց ներկա եւ ապագա քաղաքական իրողություններում իր տեսլականի մեջ:

Լուկաշենկոյին շնորհավորելով՝ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, հայտարարեց, որ
2008թ. Մարտյան իրադարձություններին ինքն ու Լևոն Տեր–Պետրոսյանը սխալ էին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ճիշտ, ավելին՝ իրենք ուզում էին բռնազավթել իշխանությունը, իսկ այն ժամանակվա իշխանությունները պաշտպանում էին սահմանադրական կարգը, հտեւաբար՝ «Մարտի 1»–ի դատավարությունը հակաօրինական է եւ պետք է հրաժարվլ դատավարություն կոչվող այդ ֆարսից:

Այս քայլով Փաշինյանը ցոյց տվեց, որ ինքը նույնպես ձգտում է ցմահ իշխանություն ունենալուն և հանուն աթոռի պաշտպանության պատրաստ է ուժային կառույցներին հանել «հպարտ քաղաքացիների» դեմ։

Վերադառնալով սորոսականների
ներսում առկա խուլ դժգոհություններին, որը տեղ-տեղ երեւում է իրավապաշտպանների գրառումներում, ապա հասկանալի է, թե ինչու են այս շրջանակները վայնասուն բարձրացնում:
Փաշինյանը Լուկաշենկոյին շնորհավորելով իր իշխանության դրսի փայատերերին ցույց տվեց, որ հրաժարվում է իրենցից եւ նետվում է ԵԱՏՄ–ի գիրկը։ Միայն թե այս շնորհավորանքից հետո Նիկոլ Փաշինյանն այլեւս չպիտի կարողանա հեղափոխությունը իր իշխանության հաղթաթուղթ դարձնել եւ աշխարհին ներկայանալ իբրեւ ժողովրդավարության բաստիոն եւ ամենալեգիտիմ իշխանություն, որին ժողովուրդն է բերել: Ամենալեգիտիմ առաջնորդը չէր կարող բռնապետի շնորհավորել, կամ էլ նա այլեւս ձգտում է բռնապետ դառնալուն:

Անի Սահակյան

դիտվել է 6574 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am