«Գժեր, սթափվե՛ք, սա փոքր երկիր է». բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ (տեսանյութ)

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Para.TV-ի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր` Սևանա լճի ափամերձ առանձնատան տարածքում եւ դրանից հետո։

«Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ բացատրություններ տալ։ Այն, ինչ ես եմ տեսել, այլ իրականություն է։ 

Իմ գլխավերեւում, մոտ 10 մ բարձրության վրա, դրոն եմ տեսել։ Ես երկար տարիներ եմ աշխատել համակարգում: Մտքովս սկզբում անցավ, թե ահաբեկչական ակտ է, մտածեցի նաեւ սադրանքի մասին։ Նախորդ երկու դեպքերում լճի կողմից են մոտեցել դրոնները, բայց տարածք չեն ներխուժել, իսկ այս մեկն ուղղակի իմ գլխավերեւում էր, ես ծառի տակ էի, նրանք ինձ չէին տեսնում։ Իմ կվադրոցիկլը կանգնեցված էր ծառերի տակ, նստել եմ կվադրոցիկլը, ասել եմ՝ դարպասները բացել են, մեծ արագությամբ դուրս եմ եկել, մտածելով, որ խոցելի է այս տարածքը։ Աջուձախ շարժվելով, նկատել եմ, դրոնը շարժվում է դեպի վեր։ 500 մ գնացել եմ, տեսել եմ 2 կանգնած մեքենա, դրանցից դուրս են եկել 5-7 մարդ, գնացել, կանգնել եմ կողքները, տեսա մեկի ձեռքին պուլտ կա, ասացի՝ դա ինչ է, տղա, ասում է՝ պուլտ է, ասում եմ՝ դուք ե՞ք իմ տան վրա դրոն բաց թողել, այլայլված ասում է՝ չէ, ինչ դրոն, ասում եմ՝ հետ կանչիր դրոնդ: Վրդովմունքի առիթը, եւ սադրանքի կամ ահաբեկչության ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ, նրա խոսքով՝ 2-3 տարի առաջ ԱԱԾ-ն ահաբեկչություն ծրագրող խումբ է բացահայտել, եւ, իր տեղեկություններով, մեկ ամիս անց ազատ արձակել»,- պատմել է Վլադիմիր Գասպարյանը:  

«Ձեր վրդովմունքով, դուք վախեցրի՞ք նրանց», մեկնաբանի ճշտող հարցին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է․

«Եթե 30 տարեկան 6-7 երիտասարդ վախենում են ինձանից, 62 տարեկան մարդուց, թող շարունակեն վախենալ, որովհետեւ պետք է հասկանան, որ եթե ներուժում են մարդու տուն, պետք է հասկանան, որ ընտանիքը սրբություն է, սա իմ փոքր հայրենիքն է, փոքր տունը, որը ես պաշտպանում եմ, ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը, մեծ տունը 40 տարի շարունակ։ Ես հարցուփորձ էի անում, իսկ նրանք՝ դե, օպերատոր ենք, նկարում ենք, ասում եմ՝ լավ եք անում՝ նկարում եք, ինչու եք մտել իմ տուն։ Հետո ասացին՝ «Ազատությունից» ենք, ասացի՝ պարզ է, երկիրը խառնեցիք իրար, հիմա էլ տուն ե՞ք մտնում։ Ասացի՝ լսեք, տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ մի օր խիստ կպատժեն, հաշվեհարդար կտեսնեն, մի օր մի պատի տակ կսատկացնեն, մի՛ արեք այդպիսի բաներ, չեք տարբերում ինչն ինչից հետո է, հիմա ես փիլիսոփայորեն եմ մոտենում, հավաքեք ձեր իրերը եւ գնացեք, բա՝ մենք լրատվամիջոց ենք, ասացի՝ ես ձեզ չեմ ճանաչում որպես լրատվամիջոց, ձեր խմբագրին էլ ասեք, թող ձեզ սովորեցնի սահմանադրական իրավունքն ինչ է նշանակում։ Գլուխները կախ, սուսուփուս թողել, գնացել են։ Մեքենան իրենց վրա քշե՜լ, չգիտեմ ինչ․․․ Ես իրենց կողքին կանգնած եմ եղել, կվադրոցիկլից էլ չեմ իջել», ասել է նախկին ոստիկանապետը։

 

դիտվել է 1349 անգամ
Լրահոս
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Արթուր Ալեքսանյա՛ն, դու էս ինչ ես անում․ Տիգրան Չոբանյան (video) Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է աշխատանքից. Factor Թրամփի և Պուտինի միջև հայտարարված հեռախոսազրույցը չկայացավ․ Պեսկով էկոնոմիկայի փոխնախարարը եկել է «Արարատցեմենտ» ու խոսում «փողով բողոքի ակցիա անելու» մասին (video) Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին Խաշթառակի կամրջի տակ հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմին #ՀԻՄԱ․ Արա՛, ու՞ր եք, եկե՛ք, տեր եղեք ազգին,փակել ա,որ տա թուրքին. Իրավիճակը՝ «Արարատցեմենտում» (video) Ամերիկյան հարվածներից վնասվել է Թեհրան-Մաշհադ երկաթգիծը Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ» (video) «Հալա՛լ ա Գագիկ Ծառուկյանին, իսկ 5000 տղու սպանած կզածը մի պատասխան պետք է տա»․ Հովհաննես Իշխանյան (video) «Խաղաղության» դատավարությունը շարունակվում է. Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից (Ձայնագրություն) «Գո՛ղ, չես կարողանու՞մ մարսել․․․ էլ ինչ ես պատրաստվում անել»․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Այո՛, սպառնում եմ»․ լարված խոսակցություն Փաշինյանի և լրագրողի միջև (video) Մեր երեսին շպրտում են՝ ձեր իշխանությունները ոչինչ չեն անում ձեր վերադարձի համար․ Իշխանյանը՝ Բաքվից (video) Ժողովրդից ի՞նչ ես ուզում․ խնդրում եմ՝ րոպե առաջ մեր Ծառուկյանին ազատ արձակեն. աշխատակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am