Ուր էիր Աստված... խելք բաժանելիս

Արթուր Մեսչյանը միանգամից ու յուրովի մտավ մեր երաժշտական իրականություն, մեր գիտակցության մեջ: Հեռավոր 60-ականներին նա եկավ որպես հայտնություն, բերեց երգի մի նոր տեսակ` ընդվզող, միաժամանակ` զգացմունքային ու տաք: Ժամանակի համար նորություն էր այն կերպարը, որը հաստատվեց ու ձևավորվեց Մեսչյանի կողմից: Ինքը` երգիչ-երգաստեղծը, մասնագիտությամբ ճարտարապետ է, ուստի երգը նրա համար ինքնարտահայտման միջոց էր, իսկ գլխավոր զբաղմունքը ճարտարապետական նախագծերի ստեղծումն էր:

Հրաշալի գիտենալով մեր ժողովրդի պատմությունը, Արթուր Մեսչյանը հայացք հառեց ազգային դասական ճարտարապետությանը, վերականգնեց շատ ավանդույթներ: Սակայն ինչ որ ժամանակով նա հեռացավ Հայաստանից: Նրան շատերն այլախոհ էին կարծում: Եւ վերադարձավ հայրենիք՝ օրվա իշխանութունների կողմից արժանանալով լայն հնարավորությունների: Նա դարձել էր Սերժ Սարգսյանի զրուցընկերն անգամ, նրա առջեւ բացվել էին բոլոր դռները, բազում նախագծեր, անգամ Մատենադարանի նոր մասնաշենքի ստեղծում: Ու որքան առեղծվածային եւ պահանջարկված էր Մեսչյանը նախորդ իշխանությունների ժամանակ, նույնքան անպետք դուրս եկավ մեր օրերում:

Հեղափոխությունից հետո անմիջապես նոր ճամբար տեղափոխված մեր օրերի քաղքենի արվեստագետն, ինչպես հայտնի է, նշանակվեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ: Մարդ, ով Սերժ Սարգսյանի կաբինետում հաճախ էր լինում եւ հեղափոխության օրերին էլ այդ շրջանակներին իր ծառայությունն էր առաջարկել, թե կարող է գնալ հրապարակ, խայտառակել հեղափոխականներին եւ այլն, հեղափոխությունից հինգ րոպե անց հանկարծ որոշեց, որ իր տեսակը չի կարող առանց տանիք ապրել ու մոռանալով մարդկային հարաբերությունները/քանզի այս տեսակը գաղափարական ու սկզբունքային կողմնորոշումներ չունի/ ժամ առաջ ճամբարափոխ եղավ:

Այսօր արդեն կան լուրեր, որ նա հեռանում է այդ պաշըոնից: Ըստ աղբյուրի՝ Մեսչյանի ազատման պատճառ այն է, որ ժամանակին տված խոստումները չի կարողանում իրականություն դարձնել։ Մեսչյանը նախկինում բազմաթիվ գայթակղիչ խոստումներ էր տվել Երեւանի հետ կապված՝ մետրոյի նոր կայարանից մինչեւ ճոպանուղու կառուցում։ Իսկ նշանակման պահին ասել էր, որ ինքը պատրաստվում է ընդամենը երկու տարի աշխատել այս պաշտոնում։ Քաղաքապետ Հայկ Մարությանը գրեթե հաստատել է Մեսչյանի ազատման լուրը՝ հիշեցնելով, թե իբր Մեսչյանն իր սկզբի ասուլիսներում ասել էր, որ գալիս է պաշտոնավարելու մոտ երկու տարի ժամկետով. «Եվ, բնականաբար, այդ երկու տարին արդեն մոտենում է ավարտին։ Եվ շատ բնական է, որ իմ կողմից շատ հարգված, բոլորիս կողմից հարգված այդ մարդը մնում է իր խոստման շրջանակներում։ Բնական է, որ այդ մարդը սեփական դիմումի համաձայն պետք է հեռանա, ոչ թե այլ պատճառով։ Բայց այսօր պաշտոնավարում է պարոն Մեսչյանը, երբ կգա ժամանակը, դրա մասին կհայտարարվի»:

Իրականում պարզից էլ պարզ է, որ խնդիրը ոչ թե ժամանակի առումով տված խոստումն է, այլ մնացած խոստումները չկատարելը, ավելի ճիշտ սեփական անձի հարցում տարիների ստեղծած միֆի ոչնչացումը: Եթե նախկիններն Արթուր Մեսչյանին ընկալում էին իբրեւ աենաամենան, ապա հեղափոխական իրականությունում այս մարդը թերեւս հասկացավ, որ դա սոսկ միֆ է եւ որ նոր Հայաստանում ոչ իր գաղափարների եւ առավել եւս ոչ էլ ստեղծագործության հավեսն ունեն: Հիմա ստացվում է՝ կամ ինքն ու իր կերպարն են միֆ եղել, կամ էլ Մեսչյանի կողմից այդքան փառաբանված այս իշխանությունները նոր արժեհամակարգ չեն բերել: Ինչպես ասում է Մեսչյանի երգում՝ Ուր էիր Աստված…խելք բաժանելիս:

Անի սահակյան

դիտվել է 4594 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am