Հիմա Ալիեւը կիրթ է, թե արյունարբու. Փաշինյանի հետողորմյան

РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությանն անդրադառնալով եւ մասնավորապես պատասխանելով հարցին, թե ում է այն ձեռնտու, պատասխանել է․
«Հետևություններ է պետք անել փաստերից. երկար տարիների ընթացքում, նաև վերջին ամիսների, նույնիսկ շաբաթների ընթացքում Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը շարունակում էր աճել: Դեպքերից բառացիորեն մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ նախագահ Ալիևի բավականին կոշտ հարցազրույցը, որի ընթացքում նա սպառնաց, որ դուրս կգա բանակցային գործընթացից: Նա ասում էր, որ այսօր միջազգային հարաբերություններում գլխավոր շեշտը դրվում է ուժի վրա, այսինքն՝ ուժային արտաքին քաղաքականությունը միակ ուղին է հարցեր լուծելու, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը, ապա շարունակել երկար-բարակ ներկայացնել Ալիեւի ռազմատենչությունը. «Ադրբեջանի ղեկավարը երկար տարիների ընթացքում իր բնակչությանը վստահեցնում էր, որ կլուծի Լեռնային Ղարաբաղի հարցը զինված հարձակման միջոցով: Ադրբեջանի կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում ծախսել է մի քանի միլիարդ դոլար Ադրբեջանի զինված ուժերի զարգացման նպատակով: Եվ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինում բացատրել սեփական ժողովրդին, թե ինչու այն գումարները, որոնք չեն ծախսվել Ադրբեջանի քաղաքացիների բարեկեցության համար, որևէ արդյունք չեն տալիս»։

Եթե կարճ ձեւակերպենք, ապա ՀՀ վարչապետը լարվածության ողջ մեղքը գցում է Ալիեւի վրա ու չի թաքցնում, որ վերջին շրջանում անձամբ իր համար ակնհայտ է եղել նրա ռազմատենչ հռետորաբանությունը։ Հիմա հարց է առաջանում, եթե ամեն ինչ այդքան պարզ էր, ինչու էիք դուք եւ ձեր տիկինն ամեն ինչ բարդացնում։ Ինչու էիք ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան խաղաղասիրության քարոզ անում, որը հակառակորդի մոտ առնվազն թուլության նշան էր դիտվում։ Չենք խոսում մնացյալ հայտարարությունների մասին առ այն, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչու էիք հայ հանրությանը համոզում, որ Ալիեւն անասելի կիրթ անձնավորություն է եւ որ նրա հետ ունեք փոխըմբռնում երկու ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հարցում։

Ինչու օրակարգ բարձրացրեցիք եւ զիջեցիք Ղարաբաղի ադրբեջանական համայնքի՝ բանակցային քննարկումներին մասնակցելու հարցում։ Դա դեռ ոչինչ, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ ոչ Արցախն է դիտարկվել հանրապետություն, ոչ էլ մարդիկ՝ ժողովուրդ։ Հիմա ծուռը նստի, դուզը խոսի՝ եթե, իսկզբանե, պարզ է եղել Ալիեւի դիրքորոշումը, ինչու եք Հայաստանում տրամագծորեն այլ քաղաքականություն վարել, չեք հասկացել՞, գլուխ չեք հանել բանակցային գործընթացից, թե՞ հասկանալով առաջ ես տարել ծրագիրդ ու ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը կանգնեցրել դիվերսիոն պատերազմի առաջ։

Վարչապետն անդրադարձել է նաեւ Հայաստանում սորոսական կազմակերպությունների աննախադեպ ակտիվությանը, եւ կրկին մեղքը գցել է նախկինների վրա, ասելով, թե այդ կազմակերպությունների մեծ մասը նախկինում են գրանցվել։ Այո, թեև սորոսական կազմակերպությունների զգալի մասը Հայաստանում գրանցվել է նախորդ իշախանությունների ժամանակ, սակայն երբեք այդ կառույցները և իրենց ներկայացուցիչները չեն ընդգրկվել պետական կառավարման ապարատում՝ անգամ նախարարի մակարդակով՝ առողջապահության, սոցապնախարարի եւ այլոց, մինեչւ անգամ փոխվարչապետի։ Նրանք երբեք պետական քաղաքականության մշակման և իրագործման վրա որոշիչ ազդեցություն չեն ունեցել:

Ի պատասխան Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքի, թե ինքը, այսինքն` Փաշինյանը, ցուցադրաբար «թքել» է ռուս բարեկամների երեսին` բանտարկելով Ռուսաստանի դաշնակից Ռոբերտ Քոչարյանին, Փաշինյանն անմեղսունակ պարզաբանում է տվել, թե այդ բարեկամությունն անհատներով չէ․ «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանում ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը` Ռուսաստանի դաշնակիցը և գործընկերը հայ ժողովուրդն է։ Հասկանո՞ւմ եք, դա շատ կարևոր նյուանս է։ Շատ գործիչներ երկար ժամանակ իրենց դիրքավորում էին որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն է, հայ ժողովուրդը, ոչ թե կոնկրետ անձինք, կոնկրետ ընտանիքներ, կոնկրետ գործարարներ, կոնկրետ քաղաքական գործիչներ»։ Փաշինյանը , փաստորեն, չգիտի, որ անհատների միջոցով է հենց ձեւավորվում ժողովրդի մասին պատկերացում, որովհետեւ 3 միլիոնի հետ շփվել ու բարեկամանալ հնարավոր չէր լինի, քանի դեռ նրանք չունենային ներկայացուցիչներ։
Իշխանության սնանկությունը երեւում է նաեւ Թուրքիայի հետ կապված Փաշինյանի դիրքորոշումից։ Վարչապետը չի բացառում, որ սահմանային վերջին լարվածությունը հրահրվում է այլ ուժերի կողմից, ակնարկում է Թուրքիային՝ ընդգծելով՝ «Թուրքիան չի հրաժարվել հայերի ցեղասպանության քաղաքականությունից»։

Ընդամենը մեկ օր առաջ իր խմբակցության ղեկավարը համոզմունք էր հայտնում, որ Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մեջ։ Իշխանություն եմ ասել, հինգ հոգով յոթ երգ են երգում, այն էլ պետության համար անվտանգային հարցի վերաբերյալ։

Անի Սահակյան

դիտվել է 691 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am